ԺԱՄԱՆՑ

Ինչպե՞ս են ստեղծվում Women’s Club-ի աղջիկների կերպարները. ոճաբան Արայիկ Գաբաջյան

Արայիկ Գաբաջյանը հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների հետ է աշխատում, իսկ վերջին շրջանում հայ հեռուստադիտողը յուրաքանչյուր շաբաթ հնարավորություն է ունենում գնահատելու Արայիկի աշխատանքները Women’s Club նախագծի աղջիկների շքեղ կերպարնրի միջոցով: Այո, այո, նախագծի դերասանուհիներն ու հումորիստները հենց Արայիկի ստեղծած ոճով են ներկայանում հեռուստադիտողին:

Загрузка...

NEWS.am STYLE-ը դիզայներ-ոճաբանի հետ զրուցել է աղջիկների կերպարների, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների ոճի մասին եւ ոչ միայն…

Արայիկգաղտնիք չէոր Womens Club նախագիծը շատերը դիտում են ոչ միայնհումորային համարներիայլեւ յուրաքանչյուր շաբաթ աղջիկների շքեղ ու փայլունկերպարները տեսնելու համարՄի փոքր կպատմե՞ք՝ ինչպես են ստեղծվում նրանցզգեստներըԻնչպե՞ս եք հասցնում մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել այդ ամենինչը:

Եթե կա հատուկ ընտրված թեմա, որի շուրջ պետք է կառուցվեն հագուստները, նախապես ինձ տեղյակ են պահում, եթե ոչ, ապա սկիզբը շատ ազատ է, ես եմ ընտրում, գծում հագուստներն, ու ամեն ինչ այդպես սկսվում է կառուցվել: Իրականում շատ ծանր է, քանի որ ամսվա ընթացքում նկարահանվում է 4 հաղորդում, այսինքն՝ 10 օրում պետք է հասցնել պատրաստել 14 հագուստ՝ աղջիկների, ու երբեմն նաեւ տղաների համար: Լինում են դեպքեր, երբ տղաներն իրենք են առաջարկում այս կամ այն հագուստը, փորձում ենք ձեւափոխել եւ դա ներկայացնել նորովի: Իսկ հատուկ օրերին նվիրված հաղորդումներինը ես եմ ընտրում, ու եթե նոր բան պետք է ստեղծվի, կարում ենք, եթե ոչ՝ վերցնում ենք որուէ տեղից ու փորձում ձեւափոխելով ներկայացնել նորովի:

Շատ երկար ենք աշխատում հագուստների ստեղծման շուրջ: Ունեմ մի քանի օգնական, որովհետեւ շատ բարդ է. կան հագուստներ, որոնք պահանջում են նաեւ ձեռքի աշխատանք, որի համար երկար ժամանակ է պահանջվում: Աշխատում ենք մինչեւ ուշ գիշեր: Առաջին մի քանի օրը ավելի թեթեւ է լինում, իսկ վերջին օրերին շատ երկար ենք աշխատում, որպեսզի հասցնենք պատրաստել հագուստները եւ ամեն ինչ իր տեղում լինի:

Ինչ վերաբերում է այն նկատառմանը, որ հաղորդումը դիտում են նաեւ հագուստների համար, այո՝ իրականում կա նման բան, ինչի մասին բարձրաձայնում են նաեւ աղջիկները, Women’s Club-ի տնօրինությունը, YouTube-ի, Instagram-ի եւ Facebook-ի էջերի մեկնաբանությունները, նաեւ իմ ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջին եկող բազմաթիվ նամակները: Իրականում չեմ սիրում ինքս ինձ գովել, բայց արդյունքը պատմում է դրա մասին:

Առհասարակաղջիկների եւ կանանց հետ աշխատելըասում են՝ այնքան էլ հեշտ բանչէԲայց Ձեր դեպքում մեկից ավելի կանանց հետ եք աշխատում:

Իրականում շատ բարդ է, չնայած փորձը ցույց  է տվել, որ կանայք մեկ-երկու անգամ տվյալ տղամարդ դիզայների մոտ հաճախելուց հետո ավելի շատ են վստահում նրանց: Դժվար է, բայց պետք է ի սկզբանե հասկանալ ու ֆիքսել կնոջ առավելությունները: Կանայք թերություններ չեն ունենում, ուղղակի ավելի արտահայտված մասերը փորձում ենք թաքցնել  կամ հակառակը:

Իսկ հե՞շտ է Womens Clubի աղջիկների հետ աշխատելըթե՞ ամեն դեպքումքմահաճույքներ լինում են:

Women’s Club-ի բոլոր աղջիկներին շատ սիրում ու հարգում եմ, բոլորն էլ ունեն իրենց քմահաճ ցանկությունները, բայց ի սկզբանե բոլորին ասվել է, որ պետք է դրանք դնել մի կողմ: Չնայած որոշ դեպքերում ես դրանք հաշվի եմ առնում ու անում ենք այն, ինչ պետք է արվի:

Արայիկորքան էլ նշում ենքոր հայերն ավելի բաց են դարձել նորաձեւության առաջավելի վառ են հագնվումավելի ոճային են ու համարձակբայց հաճախ համացանցումհանդիպում ես հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների՝ մի փոքր համարձակկերպարների մասին բազում քննարկումներ եւ քննադատություններԻ՞նչ եք կարծում՝մեր հեռուստադիտողը դեռ պատրա՞ստ չէ հայ արտիստներին ընկալել բեմականկերպարներով:

Ինչ վերաբերում է հայերի ավելի համարձակ հագնվելուն՝ իրականում կա այդ տենդենցը: Նկատվում են եւ այն բրենդները, որոնք քաղաքում շատացել են, եւ այն դիզայներները, որոնք աշխատելուց ավելի համարձակ հագուստներ են ներկայացնում: Անդրադառնալով շոու-բիզնեսի արտիստներին քննադատելուն՝ նշեմ, որ դա միշտ լինելու է, անգամ եթե անցնի 10, 20 կամ 50 տարի: Հեռուստադիտողը հաճախ չի գիտակցում, որ այն ինչ տեսնում է էկրանին, դա արվեստ է, շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետք է հագնվի այդպես: Այլ հարց է, երբ շոու-բիկզնեսի ներկայացուցիչը բաց  եւ համարձակ է հագնվում առօրյա կյանքում ու դա խոսակցության առիթ է դառնում: Իսկ եթե դնենք համեմատության մեջ մի քանի տարի առաջվա ու այժմյան պատկերը, վստահ եմ՝ մեծ տարբերություն կտեսնեք: Հիշեք դեռ մի քանի տարի առաջ բոլորը հագնում էին սեւ, փակ, երկար…

Գիտեմոր աշխատում եք Գայա Արզումանյանի հետու նրա կերպարներն ուտեսահոլովակներն էլ բավականին համարձակ են եւ տարբերվողԻնչպե՞ս եք ընտրումնրա ոճըՀամատե՞ղ քննարկումների արդյունք է:

Գայա Արզումանյանի հետ աշխատում եմ ոչ միայն որպես ոճաբան, այլեւ` որպես պրոդյուսեր: Բոլոր հագուստները ես անձամբ եմ ընտրում եւ գծում: Կան դետալներ, որ միասին ենք քննարկում: Իրականում Գայան ավելի բաց հագնվելու կողմնակից է, ես ոչ թե դեմ եմ դրան, այլ չափի մեջ եմ դա սիրում: Լինում են կոնֆլիկտներ, բայց ի վեջո  հաղթում է այն, ինչն ավելի հաճելի կլինի հանդիսատեսին եւ ավելի ներկայանալի:

Այսօրվա մեր շոուբիզնեսի ներկայացուցիչների ոճային պատկերին ընդհանուրառմամբ ի՞նչ գնահատական կտաքՆախկինի համեմատ առաջընթաց կա՞թե՞հակառակը:

Գիտեք՝ այսօրվա շոու-բիզնեսը փորձում է օգտվել այն կուլտուրայից, որը որ դրսում կա՝ դիմել դիզայների, ոճաբանի: Եթե մի քանի տարի ետ գնանք, նույնիսկ, տեսահոլովակի համար  երգիչն ինքն էր իր հագուստներն ընտրում, փորձում էր գումար չծախսել, կամ էլ գումար չունենալու պատճառով  չէր դիմում ոճաբանի: Հիմա հագուստը շատ կարեւոր դետալ է դարձել, որովհետեւ շատ տեսահոլովակներ կան, որոնք կառուցված են հագուստի դետալների հիմքի վրա, ուստի կա այդ տենդենցը, որ բոլորը փորձում են ճիշտ եւ գրագետ հագնվել:

Կարո՞ղ եք որոշ կերպարներ առանձնացնել:

Չէի ցանկանա այդպես առանձնացնել մեկին, բայց միայն մեկ անուն կնշեմ, որը ճիշտ տեղում ճիշտ հագնված է լինում, նույնիսկ, ճիշտ սելֆիներ է անում, այսինքն՝ միշտ գրագետ է հագնված ու հաշվի է առնում՝ հագուստի որ դետալն ինչպես կարող  աշխատել: Խոսքը Սիրուշոյի մասին է:

Դիզայներները գունային առումով հաճախ խորհուրդներ չեն սիրում տալ՝ նշելովորյուրաքանչյուրոք պետք է նախապատվությունը տա այն երանգինորը հենց իրեն էսազումԱյնուամենայնիվ, ամեն սեզոն թելադրում է որոշակի գույներԱյս գարնանգույները որո՞նք են:

Ես էլ չեմ ցանկանում առանձնացնել ինչ-որ գույներ, բայց գարնանը պետք է կրել բոլոր գույները եւ դրանց բոլոր երանգները:  Ես այդպես եմ կարծում: Ինչ վերաբերում է ամռանը՝ մանուշակագույնի եւ արծաթագույնի համադրությունն է շատ նորաձեւ:

Ոճային առումով կա՞ ինչոր բանորոշ դետալներորոնք պետք է թողնել անցյալում եւհամարել հակաթրենդ 2019-ում:

Ես հագուստի հետ կապված չէի ասի ինչ-որ բան, որը պետք է թողնել անցյալում, բայց մազերի առումով կառաջարկեի, որ հայ աղջիկները վերացնեն երկար վարսերի այդ տենդենցը եւ դիմեն շատ ռիսկային, բայց ոճային կտրվածքների, որոնք շատ նորաձեւ են, շատ ակտուալ ու պրակտիկ են առօրյայում, քանի որ շատ արագ խնամվում են: Շատ ավելի հեշտ է դառնում նոր սանրվածք ստանալն ու նորովի ներկայանալը:

style.news.am

Loading...

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.