ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զինված ավազակային հարձակում. 25-ամյա աղջիկը իր նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին «շան քոթակ է տվել». Ճիվաղները դիմել են փախուստի. աղջիկն էլ տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, պարանոցի զույգ վերին վերջույթների, ձախ ոտքի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Загрузка...

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքաի բնակիչ, 25-ամյա Էմմա Հ.-ն է: Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները,՝ վարչության պետի տեղակալ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 14:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում Բունիաթյան փողոցում Էմմա Հ.-ի տան պատից ձայն են տվել և վերջինս դուրս է եկել բակ, որտեղ 30-40 տարեկան իրեն անծանոթ 2 տղամարդիկ իրենից հարցրել են, թե արդյոք իրենց տան դիմացի հողամասը վաճառվում է: Այդ ընթացքում Էմմա Հ.-ին անծանող տղամարդկանցից մեկը ատրճանակով մոտեցել է իրեն, հայհոյանքներ տեղացել ու ասել, որ իրենք գիտեն, թե որտեղ է գտնվում չհրկիզվող պահարանը իրենց տանը ու փորձել են հարձակվել Էմմա Հ.-ի վրա: Վերջինս կարողացել է դիմադրություն ցույց տալ և ատրճանակը խլել է նրա ձեռքից և այդ ատրճանակով խփել է իրեն հարձակվողի գլխին, ով հավասարակշռությունը կորցել և ընկել է: Հանցակից ընկերը, տեսնելով կատարվածը, մոտեցել է Էմմա Հ.-ին և միմյանց միջև սկսվել է քաշքշուկ:

Քաշքշուկի ընթացքում մեկ այլ տղամարդ մտել է Էմմա Հ.-ի տուն և գետիին ընկած ընկերոջը տարել: Երբ քաշքշուկն ավարտվել է, Էմմա Հ.-ն մտել է տուն, իսկ նրա հետ վիճաբանող տղամարդը, հետապնդելով նրան, տան մոտ տեղադրված ծաղկամանով փորձել է հարվածել Էմմային, սակայն այն դիպել է պատից կախված սրբապատկերին, որից հետո անկոչ հյուրերը դիմել են փախուստի: Ոստիկաններին և քննիչներին Էմմա Հ.-ն հայտնել է, որ իր բնակարանից ոչինչ չեն գողացել, քանի որ իր շնորհիվ հանցագործությունը ավարտին չեն հասցրել: Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ:

© shamshyan.com

Loading...