ՏԵՍԱՆՅՈՒԹ ՔԱՂԱՔԱԿԱՆ

2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց. Վիտալի Բալասանյան. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ: Այս մասին Livenews.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

Загрузка...

Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքազյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև` իրեն և իր նմաններին: «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին` չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկեl, րոպե առաջ պատասխան են տալու»,- ասաց նա:

Բալասանյանը նշեց, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ ասել է, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. « «Ցռան Վերգոյի» տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ, եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա»,- ասաց նա:

Բալասանյանը հայտարարեց նաև, որ 2016 թվականին ներել են այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր,  ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»,- եզրափակեց նա:  

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading...