Շոու-Բիզնես

Սրբուկի նոր նախագծի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

Կարապի լճի տարածքում երեկ տեղի ունեցավ Սրբուկի բացօթյա համերգը և նոր նախագծի շնորհանդեսը։ Երգչուհին իր ունկնդիրներին է ներկայանում մի շարք պրեմիերաներով, որոնց հիմքում հին հայկական ժողովրդական երգերն ու խաղիկներն են։

Загрузка...

Tert.am Life-ը ներկա է եղել շնորհանդեսին, լուսանկարել հայտնի հյուրերին և հետաքրքիր դրվագները։

Հավաքված երկրպագուների և հայտնի հյուրերի համար երգչուհին նոր մեկնաբանությամբ կատարեց «Թամզարա», «Սիրելիս, գալիս ես», «Ջուր եմ ծախում, սառը ջուր», «Ով սիրուն, սիրուն», «Մոկաց շուկեն», «Մոկաց հարսներ», «Երգ սիրո մասին», «Ամպի տակից» երգերն ու մի քանի պոպուրի ստեղծագործություն։  

«Ժամանակ առ ժամանակ աննկարագրելի ցանկություն է առաջանում վերադառնալու ակունքներին, այն ամենին, ինչ մերն է ու լավագույնն է։ Սա էլ սիրված երգերի յուրովի արտահայտման և մեկնաբանության իմ փորձն էր, որը, հույս ունեմ, դուր կգա իմ հանդսատեսին»,- ասաց երգչուհին։

Ստեղծագործությունների նոր գործիքավորումն իրականացրել է Հովհաննես Հովհաննիսյանը, նախագծի երաժշտական պրոդյուսերն է Դավիթ Միրոյանը։

Երեկ երեկոյան Սրբուկը Youtube-ի իր պաշտոնական ալիքում թողարկել է միանգամից տասը պրեմիերա, որոնք ներառված էին համերգային ծրագրում։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

ՀեղինակԶառա Ղազարյան

Loading...