Հարցազրույց

Փաստորեն, Նիկոլ Փաշինյան, ես քեզ ժամանակին պաշտպանեցի, որ այսպե՞ս անես. Անժելա Թովմասյան (տեսանյութ)

Ես ու իմ լրատվամիջոցը հաճախ ենք հայտնվում թիրախում։ Թիրախում հայտնվեցինք հատկապես այն բանից հետո, երբ հրապարակեցինք նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան լուրն ու դրան հաջորդող տեղեկությունը: Հայտնի է, որ «Հայելի» ակումբը, անկախ նրանից, թե ովքեր են եղել իշխանության, առաջնահերթություն է տվել հատկապես ընդդիմադիր ուժերին, և որտեղ արվում են հայտարարություններ, որոնք որևէ իշխանության դուր չեն գալիս, բայց այսօրվա իշխանությունը, թվում է, թե համայնքի ներկայացուցիչներ են, իսկ իրենք հայտարարում են խոսքի ազատության մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայելի» ակումբի վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը՝ ասաց ակումբի հիմնադիր,  Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը:

Загрузка...

Դիտարկմանը, թե իշխանությունը հայտարարում է, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, արդյոք այդ հարձակումը Անժելա Թովմասյանը պայմանավորում է միայն ընդդիմադիր գործունեությամբ, Անժելա Թովմասյանն ասաց. «Ընդհանրապես իմ կեցվածքով, գործուենությամբ, ակումբի գործունեությամբ, ընդդիմադիրներին հնարավորինս շատ հարթակ տալով, շատերը կապում են նաև ՍԴ նախագահ եղբորս գործունեության հետ, չի բացառվում դա։ Չնայած, չի բացառվումը որն է, իրենք սկզբում հայտարարեցին, ակնակրեցին, որ Հրայր Թովմասյանի հարազատ քույրն է, նրանք իրավունք չունեն, և այլն, և այլն»:

Մանրամասներն tert.am -ի տեսանյութում

Loading...