Լրահոս

Ձեռքերը գցել են փրփուրներից. Քոչարյանը նստելու է, ինչ էլ անեն՝ արդյունք չի տա

Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելուն ուղղված իշխանությունների փորձերը։

Загрузка...

«Նախկին հանցագործ իշխանությունները փորձում են ընդամենը ժամանակ շահել։ Ես ուզում եմ հարց ուղղել՝ իր գոյության ողջ ընթացքում ՍԴ-ն հօգուտ ժողովրդի կայացրե՞լ է գեթ մեկ որոշում։ Հիմա նախկին իշխանությունները ձեռքերը գցել են փրփուրներից՝ քաջ գիտակցելով, որ իրենք վերադարձի ճանապարհ չունեն, ժողովուրդը դա չի հանդուրժելու։ Ես կարծում եմ, որ ՍԴ դատավորներին, որոնք Մարտի 1-ից հետո կայացրեցին անօրինական որոշումներ, պետք է դատել, նրանք իրենց գրպանից պետք է վճարեն անօրինական որոշումների համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քանի՞ վճիռ կայացրեց Մարտի 1-ի գործով, օրեր առաջ էլ  Դավիթ Մաթևոսյանի գործով վճիռը կայացրեց։ Հանրապետական կուսակցության անդամավճարներից, Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդներից պահված գումարներով  պետք է մուծեն այդ վճիռների համար»,- ասաց ՀԺԿ փոխնախագահը։

Ինչ վերաբերում է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի համար կազմակերպված ստորագրահավաքին, ապա ՀԺԿ փոխնախագահը կարծում է, որ այդ մարդիկ միայն գումարի համար են համախմբվել նրա շուրջ։

«Քոչարյանը նստելու է, ինչ էլ անեն՝ արդյունք չի տա։ Ո՞րն է արդյունքը։ Քոչարյանն այսօր ոչ մի գործոն չի ներկայացնում, նա կործանված մարդ է, որն ազատազրկվելու է»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

ՀԺԿ փոխնախագահը հիշում է, թե Հոկտեմբերի 27-ի գործով դատաքննության ժամանակ ինչքան միջնորդություններ էին ներկայացնում տուժողների իրավահաջորդների փաստաբանները, որոնք դատավորները մերժում էին առանց հիմնավորման։ Եվ հիմա, ըստ նրա, տարօրինակ է, որ քսան տարի շարունակ արդարադատությունը ոչնչացնողները խոսում են արդարադատությունից։

Հեղինակ՝ Թագուհի Հակոբյան

Loading...