ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուշացած ուղևորը «բոլոլա» է արել «Շերեմետևոյում»․ ոչ թե տեսանյութ է, այլ կինո

Համացանցում հայտնվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած արտակարգ պատահարի տեսանյութը, որում չվերթից ուշացած ուղևորը զայրույթից կոտրում է գրանցման սեղանը։

Загрузка...

Տեսախցիկները նկարել են միջադեպը։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը ոտքով քանդում պատնեշները, տեղեկատվական վահանակները։ Իր ցասումի մեջ նա սայթաքում է և ընկնում, սակայն դրանից հետո էլ չի հանդարտվում։

Ոտքի կանգնելով՝ նա շարունակում է կոտրել սարքերը։ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն արագ վնասազերծում են կռվարարին, ինչպես ֆիլմերում։

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ տղամարդուն ենթարկել են վարչական պատասխանատվության մանր խուլիգանության համար։ Նրա բախտը բերել է․ ինչպես գրում են օգտատերերը, նման արարքի համար նրան կարող էին ազատազրկել ավելի լուրջ հոդվածներով։

Loading...