ԺԱՄԱՆՑ

«Պատվից առավել»-ն ավարտվում է. Ելենա Արշակյանը՝ ռիսկային փոփոխության և նոր եթերաշրջան չնկարահանելու մասին

Загрузка...

«Պատվից առավել» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը տարեվերջին կավարտվի: Նոր եթերաշրջան նախագիծը չի ունենա: Այս մասին Tert.am Life-ին հայտնեց նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը:

«Տարվա վերջին եթերում կլինեն «Պատվից առավել»-ի վերջին սերիաները: Նախագիծը հիմա է ավարտվում, քանի որ որքան էլ դիտելիությունը շատ բարձր է, սերիաների քանակը որոշելիս առաջնորդվում ենք պատությամբ ու ասելիքով»,- ասաց նա:

Վերջերս հեռուստասերիալն արժանացավ «ՏԷՖԻ» մրցանակի: Ելենան ասաց, որ այն իրենց պարտավորեցնում է է՛լ ավելի լավ աշխատանք անել: Մինչ ավարտը նա խոստանում է գերլարված սերիաներ ու շրջադարձային փոփոխություն, որը հեռուստադիտողները կանխատեսել չէի կարող:

«Առաջիկա շրջադարձը շատ անսպասելի է լինելու: Փոփոխությունները ռիսկային են, սակայն խոստանում եմ ավելի հետաքրքիր ու գերլարված զարացումներ: Մենք ոչ մի րոպե չենք թուլանում ու անընդհատ նոր զարգացումներ ենք ներկայացնում մեր հեռուսադիտողներին»,- ընդգծեց պրոդյուսերը:

Ելենան իր թիմի հետ արդեն սկսել է նոր նախագգծի նախապատրաստական աշխատանքները: «Նոր պրոյեկտը եթերում կլինի տարեսկզբին: Թե ինչ նախագիծ է սպասվում, վաղ է խոսել, սակայն շուտով կհայտարարենք նոր քասթինգ: Խոստանում եմ, որ եթերում կլինեն նոր դեմքեր»,- ասաց նա:

Loading...