ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Աստղագուշակ հոկտեմբերի 21-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Загрузка...

Բարդ օր է: Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն: Անհրաժեշտ արդյունքին հասնել արագ չի ստացվի, մեծ կլինի սկսածը կիսատ թողնելու ու մեկ այլ բանի անցնելու գայթակղությունը: Նշանակալի ծախսերի կարիք կլինի: Դուք ժլատություն չեք անի, ու ճիշտ կվարվեք. խիստ խնայողության կարիք հիմա չկա:

Երեկոն անսպասելի գործնական առաջարկներ կբերի, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Այդ հատվածում հավանական են հաճելի հանդիպումներ հին ծանոթների հետ, հետաքրքիր զրույցներ ու լավ նորություններ: Մտերիմներին հաճելի անակնկալներ անելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է համագործակցություն սկսելու, համախոհներ փնտրելու համար: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, փոքրիկ դժվարություններն էլ ինքնուրույն հաղթահարելու կարիք չի լինի. ձեզ շատերը օգնություն կառաջարկեն: Մարդիկ, որոնց այսօր կներգրավեք ձեր գործերին, ժամանակի հետ ձեր ընկերները կդառնան:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր որոշումներ ընդունելու համար: Այդ հատվածում շատ բան պարզ ու հասկանալի կդառնա: Դուք պատրանքներ չեք կառուցի, իրատես կլինեք, ոչ ոքի ազդեցության տակ չեք ընկնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ժամանակն ուրախ անցկացնելու, հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու հնարավորություն կունենաք: Շատ լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, մեծ հաճույք կստանաք հին ընկերների ու նոր ծանոթների հետ շփումներից: Նրանք, որոնց հետ այսօր կհանդիպեք, շուտով ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

Կարող եք լուծել կարևոր ֆինանսական հարցերը, փաստաթղթեր կազմել ու ստորագրել, պայմանավորվել ունեցվածքը կիսելու մասին: Դուք հրաշալի գլուխ կհանեք կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից, ոչինչ աչքաթող չեք անի ու չեք շեղվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի, եթե հույզերին չտրվեք, շրջապատողների հետ շփումներում էլ զուսպ լինեք: Տարաբնույթ պրովոկացիաներն ու ոչ միանշանակ իրավիճակներն այսօր սովորականից շատ կլինեն: Ձեզ համար կարևոր կլինի հիշել սեփական հետաքրքրությունների մասին, չտրվել կասկածելի ազդեցությանը: Բոլոր խորհուրդները չէ, որ լավը կլինեն, նույնիսկ եթե շրջապատողները դրանք ի սրտե տան:

Ցանկալի է հրաժարվել հոգնեցուցիչ ուղևորություններից, որոնք երկար ժամանակով ուժասպառ կանեն ձեզ: Պայմանների փոփոխությունը հիմա ձեզ հազիվ թե ոգեշնչի, իսկ ահա տանը ձեզ իսկապես հարմարավետ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համբերությամբ զինվեք: Արագ հաղթանակների վրա հույս դնել հիմա չարժե: Բայց եթե շատ աշխատեք, կարող եք հրաշալի արդյունքների հասնել, միաժամանակ ինչ-որ օգտակար բան սովորել: Դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, բայց դա չի նշանակում, որ բոլորի հետ արժե գործ ունենալ: Ցավոք, այսօր չարժե առաջին տպավորությամբ վստահել մարդկանց: Ձեզ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ով է ձեր կողմից, իսկ ով՝ ոչ:

Հաճախ օգտակար կլինի հին փորձը: Որոշ Առյուծների համար սեփական սխալներից խուսափելու համար օգտակար կլինի նաև ուրիշների սխալները վերլուծելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերը մի հետաձգեք: Եթե օրվա առաջին կեսին ժամանակը զուր չվատնեք, շատ բանի կհասնեք: Լավ ժամանակ է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց ուզում եք դուր գալ: Լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի. բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:

Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը լարված կդառնա, կսկսեք ավելի շատ հուզվել: Կկասկածեք ավելի վաղ ընդունած որոշումների ճշմարտացիության վրա: Այս հատվածում արժե հետ կանգնել նշանակալի քայլերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին կարող եք հաջողությունների հասնել՝ առանց դրա համար ջանքեր գործադրելու: Շատ հարցերում հաջողակ կլինեք, երբեմն էլ իրադարձությունների հաջող ընթացքը կօգնի հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Եթե ինչ-որ բան միանգամից չստացվի, չեք հանձնվի, համառ կլինեք:

Հավանական են նոր ծանոթություններ: Շատերի վրա կարող եք լավ տպավորություն թողնել, իսկ ինքներդ կապերին ընտրողաբար կմոտենաք ու արագ ճիշտ տպավորություն կկազմեք մարդկանց մասին: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, բայց հազվադեպ կհետևեն դրանց, և դա ձեզ կվշտացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ օր է: Հավանական են հուզական բռնկումներ, լուրջ ապրումներ: Դուք տագնապ կզգաք, որի պատճառը չեք հասկանա: Իրենց հավաքել կարող են միայն նրանք, ովքեր գործողությունների հստակ պլան ունեն ու կհետևեն դրան նույնիսկ մանրուքներում: Օգտակար կլինի այն մարդկանց խորհուրդներին հետևելը, որոնց փորձին վստահում եք:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ մտերիմներից: Չպլանավորված գնումներից խուսափեք. դրանց համար, ամենայն հավանականությամբ, արագ կզղջաք: Ցանկալի չէ վարկով գումար վերցնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է, որը հնարավորություն կտա շատ լավ բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատողների համար: Դուք հաճույքով անշահախնդիր արարքներ կգործեք, կմիանաք բարեգործական ակցիաներին ու միջոցառումներին, որոնք աշխարհը դեպի լավը փոխելու շանս կտան: Դրա հետ միասին, շատ նախաձեռնություններ օգտակար կլինեն անձնապես ձեզ համար:

Մտերիմների հետ հարաբերությունները առաջին պլանում կհայտնվեն: Դուք շատ ուշադիր կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ: Տարաձայնությունների, վեճերի ու վիրավորանքների առիթներ չեն լինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի ընդհանուր պլանները գնահատելու համար: Չի բացառվում՝ հաջողվի կարևոր որոշումներ ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Այն հատկապես լավն է ուսման, հետազոտական ու գիտական գործունեության, ինտելեկտուալ առաջադրանքները լուծելու համար: Ինտուիցիայի հուշումները կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել, նպատակին տանող ճիշտ ճամփա ընտրել: Դուք կլսեք հենց այդ հուշումները, այլ ոչ թե շրջապատողների խորհուրդները, և դրա համար զղջալու կարիք հետո չի լինի:

Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, ընտանեկան գործերում: Հիմա դուք շատ ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, հոգ կտանեք նրանց հետաքրքրությունների մասին ավելի շատ, քան սեփականի մասին: Կաճի ստեղծագործ պոտենցիալը: Շատ լավ գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք շատ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, կհուզվեք, չեք կարողանա հանգստություն պահպանել այն իրավիճակներում, որտեղ դա անհրաժեշտ է: Շատ Ջրհոսների համար օրը կապված կլինի հին իդեալներից հիասթափվելու, առաջնահերթությունները փոխելու հետ: Այդ ամենը ցավոտ կլինի: Նոր նպատակներ կհայտնվեն, որոնց հասնելը համարյա անհնար կթվա: Դուք լրիվ կհուսահատվեիք, եթե կողքին չլինեին հավատարիմ ընկերները:

Մի շտապեք որոշումների ու եզրակացությունների հարցում: Հիմա նույնիսկ հասարակ որոշումներ ընդունելու համար սովորականից շատ ժամանակ է պետք: Բարեբախտաբար, պայմանները թույլ կտան չշտապել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենակարևոր գործերը պլանավորեք առավոտվա համար: Այդ հատվածում նշանակալի կլինեն դրական միտումները, իսկ ահա հետո հնարավոր են խնդիրներ, թյուրիմացություններ ու ձգձգումներ գործերում: Լավ գաղափարները նույնպես հաճախ կայցելեն ձեզ մինչև կեսօր: Ամեն ինչ միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց ավելի ուշ կկարողանաք վերադառնալ ձեր մտահղացումներին:

Օրվա երկրորդ կեսը բարդ շրջան կլինի շփումների տեսանկյունից: Դուք ձեզ համար թանկ մարդկանց հետ չվիճելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք: Երբեմն անհասկացողությունը կմթագնի ամենամտերիմների հետ հարաբերությունները, իսկ դա շատ կվշտացնի: Հնարավոր է ինքնազգացողության վատացում. հոգ տարեք ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

Աղբյուրը՝

Loading...