ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շիրակի մարզի Ազատան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի՝ մեկը լոգարանում, մյուսն անկողնում․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Загрузка...

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները, բացելով նշված փողոցի թիվ 14 տան դուռը, լոգարանում գազախողովակից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի, իսկ ննջարանում՝ անկողնում՝ մեկ այլ տղամարդու դի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները և պարզում են մահացածների ինքնությունը:

ԱԻՆ տեղեկություններով՝ փրկարարները բացել են տան դուռը. նախասրահի մահճակալին հայտնաբերվել է Ալբերտ Կ.-ի (ծնված 1939 թ.) դին և Կարեն Կ.-ի (ծնված 1973 թ.) դին՝ լոգարանում գազի խողովակից կախված:

Loading...