Լրահոս

Աննախադեպ հայտարարություն. Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև հեռակա բանավեճ է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործով հերթական դատական նիստը։ Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ։ Նախկին նախագահի պաշտպանները միջնորդել են նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը: Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին:

Загрузка...

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, վերլուծաբաններ Գոռ Մադոյանը և Հակոբ Բադալյանը:

«Միջնորդություն ներկայացնելու միակ տրամաբանությունը անընդհատ դատավարության մեկնարկը ձգձգելն է, որպեսզի բուն գործընթացը չսկսվի, որը հղի կլինի նոր փաստերի ի հատ գալով և հանրային արձագանքով»,- նշեց Գոռ Մադոյանը: Հակոբ Բադալյանը հավելեց, որ այս տեղապտույտը անվերջ չի կարող լինել: «Անվերջ միջնորդությունների մեխանիզմ չի կարող լինել, ի վերջո անցնելու են դատավարությանը»,- նշեց վերլուծաբանը:

Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ միջնորդությունների մեխանիզմը կարելի է արդեն սպառված համարել և անցնել դատական բուն պրոցեսին՝ գործի քննությանը. «Բուն դատաքննության մեկնարկը շատ է ձգձգվում, իրերի դրության մեջ էական փոփոխություններ պետք է մտցնել»:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանը՝ Գոռ Մադոյանը նշեց, որ դրանում նոր բան չի տեսնում, ուղղակի պատասխանատուների շրջանակն է ընդլայնվում: Հակոբ Բադալյանը հավելեց, որ, այդուհանդերձ, նոր ձևակերպումներ է տեսնում այդ հայտարարության մեջ. «Պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունները վկայում են շերտավորումների և խմորումների մասին: Փաստացի առաջին անգամ է ձևակերպվում այն միտքը, որ Ռ. Քոչարյանը, մյուս երկու նախագահների համեմատ, անհավասար մրցակցային պայմաններում է: Սա վկայում է, որ իսկապես ներքին լուրջ շերտավորումներ են տեղի ունենում Ռ. Քոչարյան – Ս. Սարգսյան դաշտում: Եվ հետաքրքիր է, որ Ս. Օհանյանի հայտարարությունը հնչում է Ս. Սարգսյանի՝ իր ձերբակալության մասին հայտարարության ֆոնին: Ես Ս. Սարգսյանի հայտարարությունը դիտարկում եմ Ռ. Քոչարյանի հետ որոշակի բանավեճի շրջանակում»:

Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց, որ մրցակցելու բան չկա, Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա իր արածների համար:

Մանրամասն՝ տեսանյութում:

Loading...