ՍՈՑՑԱՆՑԵՐ

«Բա հայտնաբերեք, հանրորեն խայտառակ արեք». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա, որ ասեմ, էլի կասեք` լավ էլի տենց մի արա՞… Արայիկ Հարությունյան ջան, չկա չարիք առանց բարիք, որ ասում եք` դաշնակցականների բերած արկղերը կլցնեմ բազմաթիվ քրեական գործերով, բա ինչի՞ մինչև հիմա չէիք լցնում, բա հայտնաբերեք, լցրեք, հանրորեն խայտառակ արեք:

Загрузка...

Գիտեմ` բարդ պրոցես է, լարվածությունն էլ ավելի կմեծանա ձեր անձի հանդեպ, բայց, միանշանակ, ամբողջ ժողովուրդը ձեր թիկունքին կանգնած կլինի, այլ ոչ թե միայն Նիկոլի: Դուխով շարժվեք առաջ, ձեզ դրա համար է ժողովուրդը շանս տվել, այդ շանսը բացառիկ է, այն միʹ մսխեք, միʹ հապաղեք, ջարդուփշուր արեք տականքներին, մենք էլ ձեր թիկունքին դուխով մինչև վերջ կանգնած կլինենք… Չկասկածեʹք»:

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...