ԺԱՄԱՆՑ

Դերասաններ Արթուրի եւ Մանեի հարսանիքը` Հայկ Պետրոսյանի քավորությամբ եւ հայտնի հյուրերով

Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասաններ Արթուր Պետրոսյանը եւ Մանե Թումանյանն օրերս ամուսնացել են: Հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները զույգը վստահել է BRAVO.am-ին:

Արթուրն ու Մանեն ծանոթացել են 4 տարի առաջ՝ թատրոնում.«Առաջին իսկ վայրկյանից սկսած՝ մեր հարաբերություններն ինձ համար հետաքրքիր ու շատ անսովոր ընթացք ստացան։ 3 տարի շփվել ենք որպես գործընկերներ, 6 ամիս բոլորից գաղտնի՝ սիրահարներ, եւ միայն հարաբերություններն օրինականացնելուց հետո բոլորն իմացան մեր կապի մասին»,-պատմել է Արթուրը:

Загрузка...

Մանե Թումանյանի եւ Արթուր Պետրոսյանի հարսանիքին


Դերասանի խոսքով՝ նույն թատրոնում աշխատելն ու նույն մասնագիտությունն ունենալն իրենց չի խանգարում.«Կին ընտրելն է դժվար, իսկ մասնագիտությունը երկրորդական է, կարեւորը՝ մարդու որակներն է»,-համոզված է Արթուրը:

Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում.«Ինձ եւ իմ ընտանիքին հոգեհարազատ եկեղեցի ենք ընտրել, նաեւ վերջերս իմացա, որ Մանեի ծնունդը Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն է»:

Մանե Թումանյանի եւ Արթուր Պետրոսյանի հարսանիքին


Զույգի քավորի պարտականությունները ստանձնել է դերասան Հայկ Պետրոսյանը. «Նա ինձ հարազատ հոգի է։ Հայկն իմ կուրսընկերն է եղել, մենք նույն թատրոնում ենք աշխատում ու միասին դասվանդում ենք իմ հիմնած «Դիմակ» արվեստի կենտրոնում: Հայկն ունի օրինակելի ընտանիք»:

Արթուր Պետրոսյանի եւ Մանե Թումանյանի հարսանիքին


Արթուրը նշել է նաեւ, որ ի սկզբանե հարսանիք անելու մտադրություն չեն ունեցել. «Հարսանիքը կազմակերպվեց ընկերների եւ ընտանիքի անդամների պահանջով։ Մեր անմոռանալի «խարսնիս փարթիի» կազմակերպման հարցում մեր բոլոր ընկերներն իրենց լուման ունեն։ Մենք նույնիսկ հատուկ ծրագիր չէինք կազմել։ Շնորհակալ եմ ընկերներիս՝ անմնացորդ նվիրվելու համար։ Այնքան լավ օր ենք անցկացրել, որ մեր հյուրերը երեկույթի վերջում բողոքում էին միայն ոտքերի ցավից։ Մենք վերջնականապես համոզվեցինք, որ եթե հարսանիք չանեինք, մեր կողմից եսասիրություն կլիներ։ Անմոռանալի էր ամեն վայրկյանը, ինձ նվիրված հարսի պարը, ներկաների լիարժեք ուրախությունը, անակնկալները, ափսոս՝ երեկոն կարճ տեւեց»:



Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Loading...