ԺԱՄԱՆՑ

Օլիգարխները ֆլիրտ են արել ինձ հետ, առաջարկներ են արել, մերժել եմ. Ջուս

Երգչուհի Ջուսը երկրպագուների համար նոր դուետ է պատրաստում երգիչ Սերգոյի հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ ամիսներ անց տեսահոլովակը կներկայացվի հանդիսատեսի դատին: Ռուսերեն ռոմանտիկ երգը պատրաստ է, հեղինակը Աղասի Գեւորգյանն է:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք երգչուհու անձնական կյանքի մասին: Նա նշեց, որ չի գտնում ջենթլմեն տղամարդու, որը կպայքարի իր համար եւ կգրավի իր սիրտը. «Ինձ դուր են գալիս նախորդ դարերի տղամարդիկ, որոնք գիտեին, որ ամեն բան միանգամից չի տրվում. կնոջը հարկավոր է հասնել: Բայց հիմա այդպիսի տղամարդիկ կարծես թե չկան: Այս դարի տղամարդիկ ամեն ինչ արագ են ուզում. սուրճից հետո միանգամից ուզում են, որ տրվես իրենց: Ինձ պետք է հասնել…»:

Загрузка...

Ջուսը շեշտեց, որ չի ցանկանում որեւէ մեկի հետ անլուրջ հարաբերություններ ունենալ. «Ես չեմ կարող տղամարդու հետ շփվել չսիրելով, միայն սեքսի համար: Ինձ դա չի հետաքրքրում: Դրանից հետո կուզենամ արագ փախչել տղամարդուց: Գուցե նաեւ այս է պատճառը, որ դեռ մենակ եմ»:


Երգչուհին կարեւորում է այն, որ տղամարդը լինի աշխատասեր ու կայացած, ապրի բարեկեցիկ կյանքով: «Չեմ ասում՝ օլիգարխ լինի, պարզապես պետք է կարողանա ապահովել իր ընտանիքը: Չեմ կարծում, որ օլիգարխի հետ շփումը դուրս գար… Օլիգարխների կյանքում լինում են նաեւ ուրիշ աղջիկներ. դա ես հանդուրժել չէի կարող»,-անկեղծացավ Ջուսը:


Հարցին, թե եղել են արդյոք օլիգարխներ, որոնք ֆլիրտ են արել իր հետ, երգչուհին պատասխանեց. «Շատ են եղել, բայց բոլորը ամուսնացած են եղել, իսկ դա ինձ համար անընդունելի է: Նրանք առաջարկություններ են արել, բայց հասկացել են, որ ես շատ լուրջ եմ, եւ դա նրանց վանել է»:
Քանի որ Ամանորը սարերի ետեւում չէ, հարցրինք նաեւ՝ հաջորդ տարվա հետ կապված ինչ երազանք է պահում Ջուսը: «Կուզենայի ճամփորդել Բրազիլիայում եւ մասնակցել կառնավալի»,- եզրափակեց երգչուհին:

Անի Անտոնյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...