ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԿԱՐ

Պոմելո. Ցիտրուսային էկզոտիկ այս մրգի օգտակար հատկությունները

Պոմելոն ցիտրուսային միրգ է, որի օգտագործումը վերջերս լայն տարածում է գտել։ Դրա կեղևը բավական հաստ է ու դառը։ Հանդիպումէ տարբեր գույների՝ բաց կանաչից մինչև դեղնավարդագույն։

Загрузка...

Վարդագույն մնում է սովորաբար այն հատվածը, որը արևի երես չի տեսել։

Ցիտրուսային մրգերի մեջ այն ամենածանրն է։ Մրգի ծննդավայրը համարվում է Մալազիան։ Գնելուց առաց ուշադիր եղեք մի քանի նշանի.

Պոմելոյի կեղևը պետք է անչափ հարթ լինի։ 

Միջուկից պետք է ցիտրուսի ուժեղ հոտ գա։

Պոմելոն պետք է հնարավորինս միագույն լինի։

100 գրամ պոմելոյում պարունակվում ՝

0.8 գ սպիտակուց

0.04 գ ճարպ

8.6 գ ածխաջրեր

88.5 գ ջուր

Կալորիականությունը՝ 38կԿալ

Օգտակատր հատկությունները՝

Միրգն իր մեջ պարունակում է վիտամին А, С, В1, В2, В5, կալցիում, կալիում, ֆոսֆոր, նատրիում, եթերայուղ, օրգանիկ թթու։ Խորհուրդ է տրվում օգտագործել այն, եթե սննդակարգի եք հետևում։

Այն լավացնում է մարսողությունը, հանգեցնում է ճարպերի այրմանը և քաշի նվազեցմանը։

Ամենաշատը մրգի մեջ կա վիտամին ցե, որը օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների դեմ։

Նպաստում է բարձր ճնշման իջեցմանը։

Պոմելոն օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում։ Դրանից պատրաստվում է հիանալի սնոցող դիմակ։

Դիմակի պատրաստման համար՝

100 գ պոմելոն մանրացնել, դրան ավելացնել 1 թեյի գդալ մեղր, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ։ 

Քսեք դեմքին, 15 րոպե մերսեք ու լվացվեք։ Պրոցեդուրան կատարեք քնելուց առաջ։

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...