Լրահոս

Ես մնացածի նման չեմ. իմ քաշն ու հզորությունն իմանալով՝ ոչ մեկը չի կարա ռիսկ անի ինձ նման բան ասի. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այսօր պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ եղել է արդյո՞ք, որ իշխանություններն իր առջև պայման դնեն, ասեն՝ «այստեղ այսքան մեքենա տուր, այս հիմնադրամին այսքան գումար մուծվի ու լավ աչքով կնայենք», նշեց.

Загрузка...

«Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, այդպիսի բան ոչ մեկը ռիսկ է արել, ոչ էլ կարա ռիսկ անի ինձ ասի: Ծառուկյանի դիրքը, կշիռը այնպես է եղել, որ… ես մնացածի նման չեմ: Ծառուկյանն ինչ մտածում է՝ ասում է, Ծառուկյանը չի մտածում, որ վայ հեսա իմ հետեւից կընկնեն: Ծառուկյանի դիրքն ու կշիռն այլ է եղել, դուք իմ ելույթներից կարող եք տեսնել: Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարող լինել: Ծառուկյանը չի վախենում ասել այն, ինչ մտածում է, Ծառուկյանն ուզում է, որ լավ լինի, Ծառուկյանի համար կարևոր չէ, թե որ կուսակցություն է, ում բարեկամն է: Ծառուկյան ուրախանում է իր ժողովրդի համար, Ծառուկյանն ուրախանում է, որ իր երկրում լավ լինի, տնտեսություն զարգանա, չեմպիոններ ունենք, մարդիկ չգնան, գնացածները վերադառնան, դեմքներին ժպիտ լինի, որ մարդիկ ադաթն ու ավանդույթն իր երկրում ստանա: Մարդիկ կարիքից դրդված են գնացել, բայց բոլորն ուզում են վերադառնալ»:

Այն հարցին, թե ինչու են գործարարներն ուզում մոտ  լինել իշխանություններին, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նրանք ուզում են, որ իրենց գործերը լավ լինի. «Այսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա էլի ստուգում են: Ստուգելու են ձև կա: Բայց հիմա մենակ Ծառուկյանին են ստուգում»:

Ծառուկյանի խոսքով՝ ինքը փորձում է ներդրումներ բերել Հայաստան, սակայն իշխանությունների կողմից խոչընդոտների է հանդիպում:

Նա անդրադարձավ Երեւանի կենտրոնում հյուրանոց կառուցելու պատմությանը, որը ձգվում է տարիներով. «Երեւանի քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը կես ժամ, մարդիկ հիասթափված դուրս են եկել, իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավորապես սառեցրել են»:

Լրագրողների այն հարցին՝ինչո՞ւ են մերժել, Ծառուկյանն արձագանքեց. «Դա կարող եք անձամբ քաղաքապետին եւ ճարտարապետին հարցնել, որ եղել է այդպիսի հանդիպում, եւ ինչու են հիասթափված հեռացել եւ իրենց ծրագրերը սառեցրել:

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...