ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոստիկաններն ազատ արձակեցին ՀՅԴ երիտասարդներից մի քանիսին․ ուղիղ

Այս պահին ոստիկանության բաժնի շենքում է գտնվում ԲՀԿ կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը, և «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Загрузка...

18:45

Կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ այս պահին ոստիկանության բաժնի շենքում է գտնվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ վստահ լինելու համար, որ որևէ իրավունք չի խախտվում։

18:20

ԿԳՄՍ նախարարության մոտից 24 անձ բերվել է ոստիկանություն, ներառյալ որոշ ժամանակ առաջ ոստիկանություն բերված 4 քաղաքացին: Այս մասին Tert.am-ի հարցին, թե քանի անձ է Վազգեն Սարգսյան փողոցից բերվել ոստիկանություն, ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց.«Ձեր նշած տարածքից ընդհանուր 24 անձ է բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով»:
Նշենք, որ այդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

18։00

Վազգեն Սարգսյան փողոցում լարված իրավիճակը շարունակվում է։ Ակցիայի մասնակիցները նստել էին ճանապարհին, ոստիկանները նրանց զգուշացրել էին, որ 5 րոպեից ազատեն փողոցը, սակայն երիտասարդներն ավելի երկար մնացին, ինչի պատճառով հիմա ոստիկանները բռնի ուժով նստացույց անողներին հեռացնում են տարածքից։


Մի քանի քաղաքացու տեղափոխեցին ոստիկանական մեքենա՝ բաժին տեղափոխելու համար։ Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Արայիկ, հեռացի՛ր, Հայաստանը մի պղծի՛ր»։

Փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ օրենքով սահմանված կարգով վարչական վարույթ է իրականացվելու։ «Ոստիկանը բավարար ժամանակ էր տվել, որպեսզի համաչափության սկզբունքը չխախտվի։ Այստեղ այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակում էր»,- ասաց նա։

Նա նշեց, որ տեսագրությունները նայելուց հետո բոլորի վարքին գնահատական են տալու։ Հարցին՝ արդյոք տուժածներ կա՞ն, քանի որ տեսել են լացող աղջկա, փոխոստիկանապետը պատասխանեց՝ «Սառը գետնին, որ նստեն՝ կլացեն, բա ինչ կանեն»։

Ակցիայի մասնակիցները որոշեցին երթով շարժվել դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին։


Սկզբում ոստիկանները չորս ակցիայի մասնակցի տեղափոխել էին Կենտրոնի բաժին, ապա Վազգեն Սարգսյան փողոցը փակելու համար մոտ 6-7 հոգու ևս բերման ենթարկել։

17:17

Ոստիկանները բռնի ուժ են կիրառում նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների նկատմամբ։

Ոստիկանությունը նախարարության մուտքի դռան դիմաց կանգնածներին բռնի ուժով հեռացնում են տարածքից և նոր ուժեր է բերում տարածք։ Ակցիայի մասնակիցներից պատմեց, որ ոստիկանը ցուցարարին ասել է՝ «կթքեմ վրեդ»։


Երիտասարդները վանկարկում էին «Ամո՛թ»։

Հիշեցնեք, որ իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ նախարար Արայիկ Հարությունյանը չիջավ և չհանդիպեց ՀՅԴ երիտասարդների հետ, և վերջիններս որոշեցին ինքնուրույն բարձրանալ վերև, սակայն ոստիկանները արգելեցին։



16։54

«Նախարարին հրապարակային հանդիպման հրավեր է եղել, նա այդպես էլ չի արձագանքել, 15 օրվա նստացույցին չի արձագանքել։ Մենք անգամ ինչ-որ չափով ետ ենք կանգնել մեր նախնական ծրագրերից, եկել ենք նրանց մոտ, որ հանկարծ նրան նեղություն չլինի որևէ տեղ գալը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ հանդիպում պահանջելու նպատակը եղել է զարգացած առաջադեմ կրթական համակարգ ունենալը։

Նա նաև նշեց, որ նման քայլերով հասկանում են, որ նախարարությունը պատրաստ չէ որևէ քննարկման։ Երիտասարդներից մեկն էլ նշեց, որ նման գործողությունները հակասում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Արայիկ Հարությունյանի գործողությունները հակասեցին Նիկոլ Փաշինյանի այն ասածին, որ հանդիպումները, քննարկումները բազմազան կարող են լինել։ Դրա մասին խոսք չկա, Արայիկ Հարությունյանը հակասեց իր քաղաքական թիմի ղեկավարի ասածներին»,- ասաց մեկ այլ մասնակից։



16։38

Այսօր ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Մոտ 30 րոպե սպասելուց հետո, երիտասարդները որոշեցին մտնել նախարարության շենք՝ հանդիպելու նախարարին։

Նախարարության շենք մտնելու փորձը ոստիկանները կանխեցին, ինչը լարված իրավիճակ ստեղծեց։ Երիտասարդներից մեկը կոչ արեց ոստիկաններին՝ ասելով, որ վստահ են՝ ոստիկանները նույնպես ամաչում են նման պահվածքից:

«Դուք էլ եք ամաչում նրան պաշտպանելուց․ նա, ընդհանրապես, պաշտպանելու ոչ մի արժանիք չունի։ Մարդ, որը պայքարում է ազգային արժեքների դեմ, մարդ, որը պայքարում է մեր կրոնի պատմության դեմ, մարդ, որը պայքարում է «ընտանիք» հասկացության դեմ․ դուք, պատ կազմելով, պաշտպանում եք նրան»,- ասաց նա։

«Արայիկ Հարությունյանին, եթե թվում է, որ մենք չենք հանդիպելու նրա հետ՝  թյուրիմացության մեջ է։ Նա նույնիսկ իր երազներում է մեզ հանդիպելու, այլընտրանք չկա․ նա մեզ հանդիպելու և հեռանալու է»,- հայտարարեց ակցիայի մեկ այլ մասնակից։

16։20

Լարված իրավիճակ է ստեղծվել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ ՀՅԴ երիտասարդները հայտնեցին, որ չեն սպասելու նախարարի առաջարկին և փորձեցին մուտք գործել շենք՝ անմիջապես նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու համար։ 

ՀՅԴ երիտասարդները վանկարկում են՝ «Արայի՛կ, իջի՛ր», «Հեռացի՛ր»։

Քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս, որ նրանք մուտ գործեն շենք, երիտասարդներից մեկն ասաց․ «Պարոնա՛յք ոստիկաններ, մենք ձեզ հետ որևէ խնդիր չունենք, մեր խնդիրը նախարարին հանդիպելն է, ինչը ստիպված մենք ենք կազմակերպում»,- ասաց նա։


15։15

ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց են, պահանջում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ անդամները նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2,700,000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...