ՔԱՂԱՔԱԿԱՆ

«90-ականների սկզբին Հրանտ Մարգարյանը թմրանյութ էր տեղափոխում, գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը». Արման Բաբաջանյան

ԱԺ դեկտեմբերի 6-ի նիստում ելույթ ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա հայտարարեց, որ արտախորհրդարանական ուժերից մեկը ներքին շրջաբերական է տարածել՝ երկրում, պետության դեմ պարտիզանական մարտեր տանելու վերաբերյալ:

Загрузка...

«Նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության, իշխանության առանձին կառույցների դեմ: Կարծում եմ՝ ԱԺ-ն պիտի անմասն չմնա այսպիսի երևույթներից, և մենք պիտի մեր գնահատականը տանք, որովհետև վերջնահաշվում կարծես թե թիրախն ԱԺ արտահերթ ընտրություններ են, և բոլոր խմբակցությունները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն:

Մենք շատ լավ գիտենք՝ Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 1990-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում, և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը: Պիտի չմոռանանք, թե «Դրո» կառույցն ինչի մասին էր, 31-ի գործն ինչի մասին էր, Հոկտեմբրի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ:

Կարծում եմ, որ բոլորս պիտի մեր զորակցությունը հայտնենք «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը, այն խիզախ երիտասարդներին, ովքեր հաստատեցին, որ տեղի է ունեցել այդպիսի հավաք, այդպիսի հանձնարարություն՝ պետության դեմ պարտիզանական մարտեր մղելու: Այս կուսակցությունը մեդիայի բոլոր ռեսուրսներն օգտագործում է՝ թույնը թափելու երկրում փոփոխությունների դեմ: Թող խելքները գլուխները հավաքեն, և ԱԱԾ-ն թող ուղղակի իր ուշադրության տակ առնի այս երևույթը: Մենք չենք կարող կրավորական կերպով հանդուրժել այսպիսի երևույթները»,- խոսքն ամփոփեց Ա. Բաբաջանյանը:

Loading...