ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Տորթի բաղադրատոմս է հարցրել, որպեսզի Արթուրի ծնունդը նշեն․ վիրավոր զինծառայողը դեպքից առաջ է խոսել ընտանիքի հետ (ֆոտո)

Արցախի դիրքերում դեկտեմբերի 2-ին վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Մելիքբեկյանը դեպքից առաջ է խոսել ծնողների հետ, տորթի պատրաստման բաղադրատոմս է հարցրել  մորից, որպեսզի  անակնկալ  անեն Արթուր Աջամյանի տարեդարձի առիթով, որը, ի դեպ, նույն օրը, նույն վայրում մահացած էր հայտնաբերվել։  Այս մասին NEWS.am-ին պատմեց Դավիթի հորեղբայրը։

Загрузка...

«Մենք գիտենք, որ զորամասում  ոչ մի խնդիր չի եղել, ամեն ինչ լավ է եղել, անգամ տորթի ռեցեպտ է հարցրել մորից, ուզել  են ծնունդը նշել։ Ես խնդրում եմ բոլորին, որ աղոթեն Դավիթի առողջացման համար»,- ասաց նա։

Դավիթի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Loading...