Լրահոս

«Անիմաստ եւ զավեշտալի նյութ էր»․Տիգրան Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի «դաբրոյով» գործելու մասին

Նյութը գրվել է մարդկանց կողմից, որոնք ինֆորմացիա են ստացել եւ այն չեն ճշտել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին այն մասին, որ ինքը նախկինում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորչության ներքո է եղել եւ այսօր էլ շարունակում է այդպես լինել, եւ որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իր ելույթները Սերժ Սարգսյանի «դաբրոյով» են եղել:

Загрузка...

«Ես կարդացել եմ այդ նյութը: Բավականին հետաքրքիր էր այն առումով, որ նյութը գրվել է մարդկանց կողմից, որոնք ինֆորմացիա են ստացել, եւ այն չեն ճշտել։ Շատ մանրամասն չեմ ուզում անդրադառնամ, որպեսզի չլրջացնեմ այդ հոդվածը: Անիմաստ եւ զավեշտալի նյութ էր կապված դաբրոների հետ: Երեւի համաձայնեցվա՞ծ էր, երբ իմ տունը խուզարկում էին, երբ Գորիսում բարեկամներիս ազատում էին աշխատանքից»,-նշեց նա։

Պատգամավորը նաև ասաց՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Արա Բուդաղյանն իր ընկերն է, ուստի ինքը չէր կարող Բուդաղյաններին խանգարելու նպատակ ունենալ․  «Գորիսի քաղաքապետի ընտրություններից հրաժարվելը կապում էին նրա հետ, որ ես խանգարեմ Բուդաղյաններին։ Արա Բուդաղյանի հետ տասնյակ տարիների ընկերներ ենք: Ճշմարիտ է միայն այն, որ իր ղեկավարած ընկերության գլխավոր ինժեներ-կոնստրուկտորը Սերժ Սարգսյանի հետ լուսանկար ունի։ Մարդուն պարգեւատրել են որպես լավագույն մեխանիկ-կոնստրուկտորի: Այդ նկարը մենք չենք հանել եւ չենք էլ հանելու մեր կայքից: 2014թվականին ինձ զանգեցին Բաղրամյան 26-ից եւ ասացին, որ ինձ ներկայացրել են «Երախտագիտության» մեդալի՝ մեքենաշինության ոլորտում հաջողություններ ունեցող ընկերություն ունենալու համար: Ասացի, որ հրաժարվում եմ: Մեր կոնստրուկտորը 50 տարվա փորձ ուներ, ճիշտ կլիներ հենց կոնստրուկտորի թեկնածությունը ներկայացնել: Նա իսկապես արժանի էր։ Մնացած մասով ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, քաղաքական հարցերում մանսակցություն չեմ ունեցել, որ դաբրոյի հարց լիներ»:

ԱՂԲՅՈՒՐԸ

Loading...