ԺԱՄԱՆՑ

«Բաժանվել ու միացել ենք». Բեն Ավետիսյանը՝ սիրելիի մասին

Բեն Ավետիսյանի սիրտը զբաղված է: Նրա ընտրյալը դիմահարդար Դիանա Տոնոյանն է, ում հետ դերասանը տարիներ առաջ նկարահանվել է Գեւորգ Սիրեկանյանի տեսահոլովակներից մեկում:

Загрузка...

BRAVO.am-ի հետ զրույցում Բենը նշել է, որ արդեն 3 տարի է՝ ճանաչում է Դիանային.«Սկզբում որոշ ժամանակ շփվել ենք, ընթացքում եղել են բաժանություններ, տարաձայնություններ, բայց ի վերջո մենք հասունացանք այս հարաբերության մեջ եւ այսօր միասին ենք»,-ասել է նա:


Բեն Ավետիսյանը եւ Դիանա Տոնոյանը


Դերասանից հետաքրքրվել ենք՝ երբ են պատրաստվում օրինականացնել հարաբերությունները.«Աստված առաջ, ամեն ինչ իր հունով կգնա եւ նշանադրություն էլ կլինի, սակայն չեմ կարող հստակ ասել՝ երբ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Բեն Ավետիսյանի անձնական արխիվից

Loading...