Լրահոս

Ռինգում ավտոմատը Հրայր Թովմասյանի ձեռքին է. «Յոժ»

«2019-ին իմ սպասումները չիրականացան. ես ակնկալում էի համակարգային փոփոխություններ,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան, քաղաքական երգիծաբան Սերգեյ Դանիելյանը,- հասել ենք վերջին խազին, սրանից հետո եթե չլինեն համակարգային փոփոխություններ, ոչ միայն նահանջ կլինի, այլ նաև լուրջ կատակլիզմներ կլինեն քաղաքական-հասարակական կյանքում»: Անդրադառնալով դիտարկմանը, որ կա կարծիք, թե կացնային մեթոդով չի կարելի փոփոխություններ իրականացնել դատական համակարգում, դերասանը նշեց. « Ասում են Եվրոպան սխալ կհասկանա, բայց նույն Եվրոպան այդ մեթոդներով չի՞ արել այդ փոփոխությունները: Նուրբ կարելի է վարվել միայն կնոջ հետ, բայց եթե դուրս ես գալիս ռինգ բռնցքամարտի ձեռնոցներով , իսկ քո դեմ ավտոմատներով են դուրս եկել, դա նորմա՞լ է, որ ուզում ես ամեն ինչ օրենքով անել… Ես ուզում եմ, որ 2020-ին մեր երկիրը ոչ թե օրենքի գերակայության, այլ իրավունքի գերակայության երկիր լինի»:

Загрузка...

ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի դիմադրությունը, Սերգեյի Դանիելայնի դիտարկմամբ, աբսուրդի է հասնում: «Իհարկե այս պարագայում ավտոմատը Թովմասյանի ձեռքին է», – նշեց Սերգեյ Դանիելյանը միժամանակ համարելով, որ իշխանությունը մտել է իր կոմֆորտի զոնայի մեջ… Դերասանի կարծիքով՝ դատական համակարգի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է արտասահմանից դատավորներ կանչել. «Մենք ամբողջ օրը վանգայություն ենք անում, բայց կան ակնհայտ բաներ, անհրաժեշտ են ռեֆորմներ: Մարդկանց պետք է հրավիրել դրսից, կգան գաղափարի համար, կգան ոչ թե փողի համար, այլ երկիր կառուցելու»:

Արվեստի ոլորտում փոփոխությունների շունչը զգացվո՞ւմ է. անդրադառնալով այս հարցին՝ Ս. Դանիելյանը նշեց. «Ես, որպես սատիրայի ներկայացուցիչ, միշտ եմ ինձ լավ զգացել, և՛ նախկինում ձեռք առնելու բան կար, և՛ հիմա: Ես պահանջում եմ, որ 2020-ին համակարգային փոփոխություններ տեղի ունենան, այլապես կանխատեսում եմ արտախորհրդարանական ուժերի ակտիվացում, աղոթում եմ, որ արտախորհրդարանական ուժերը լինեն ազնիվ ուժեր, ոչ թե նախկինները»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Loading...