Շոու-Բիզնես

Յանա Դանիելյանի ծովափնյա Նոր տարին եւ վերաբերմունքը սերիալային բաց տեսարաններում ամուսնու խաղին

Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանը տարեմուտն իրենց տանը դիմավորելուց հետո Ադելի հետ մեկնել են Եգիպտոս, որտեղ էլ մինչ օրս վայելում են իրենց ձմեռային հանգիստը: Յանան BRAVO.am-ին է տրամադրել ընտանեկան հանգստի լուսանկարները՝ խոսելով ավանդույթ դարձած ճանապարհորդության մասին:

«Գրեթե ամեն տարի այս օրերին մեր հանգիստը հենց այս երկրում ենք վայելում: Սովորել ենք այստեղի կյանքին ու մեզ լավ ենք զգում: Ծով, արեւ, ավազ՝ հնարավոր ամեն նախադրյալ կա կատարյալ լիցքաթափվելու համար»,- ասել է նա:

Загрузка...


Յանա Դանիելյանը՝ դստեր հետ


Ձմեռ պապիկը նվերներով ծանրաբեռնված է գնացել նրանց տուն.«Ամանորի գիշերը տանն ենք եղել ու, ինչպես միշտ, ուրախ դիմավորել նոր տարին: Չնայած, որ Ադելը նամակ չէր գրել եւ ոչինչ չէր ուզել Ձմեռ պապից, միեւնույն է՝ նա մեզ հյուր եկավ ու մի շարք նվերներ բերեց մեր աղջկան»,- նշել է հաղորդավարուհին:

2019 թվականը հաջող տարի է եղել այս ընտանիքի համար.«Բոլորս առողջ ենք, միասին, ու հանգիստ կարող եմ ասել, որ իմ ընտանիքի համար տարին բարեհաջող էր: Այս տարվանից բոլորս ավելի շատ սպասումներ ունենք»:

Սուրեն Փահլեւանյանը՝ դստեր հետ


Ամուսիններն աշխատանքային բուռն տարի են ունեցել.«Բացի հեռուստանախագծից, ես նոր բիզնես եմ սկսել՝ զբաղվելով ոսկյա եւ արծաթյա իրերի արտադրությամբ: Բացի դա, այս տարի ստեղծագործական մի շարք նորություններ կլինեն, նոր նախագծեր կյանքի կկոչվեն: Սուրենն էլ նոր սերիալում է նկարահանվում՝ «Սիրուն Սոնա», որն արդեն ցուցադրվում է»:

Յանան նորմալ է վերաբերվում ամուսնու մասնակցությամբ բաց տեսարանների նկարահանումներին.«Դրանք ընդամենը կերպարներ են, որոնք կերտում է դերասանը, եւ իրական կյանքի հետ կապ չունեն»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Յանա Դանիելյանի արխիվից

Loading...