ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

10 օգտակար մթերք, անոթները մաքրելու և արտանոթային հիվանդություններից խուսափելու համար

Սրտանոթային համակարգի հիվանդություններն ամենատարածված ու վտանգավոր խանգարումների շարքին են դասվում, որոնց կանխարգելման հարցում շատ մեծ նշանակություն ունի անոթների մաքրությունը: Դրանցում կուտակված խոլեստերինային վահանիկներից ազատվելը նպաստում է անոթի լուսանցքի լայնացմանը, զարկերակային ճնշման կարգավորմանը, օրգաններին թթվածնի մատակարարման գործընթացի բարելավմանը, ինչպես նաև ժամանակին բջիջներին անհրաժեշտ սննդարար նյութերի մատակարարմանը:

Загрузка...

Անոթները վնասակար տարրերից մաքրելը թույլ կտա ոչ միայն նվազեցնել առողջական լուրջ խնդիրների զարգացման հավանականությունը, այլև բարձրացնել աշխատունակությունը, էներգիա ատանալ և բարելավել արտաքին տեսքը: Ընդ որում՝ գիտնականները վաղուց են պարզել, որ ճարպերի ցածր պարունակությամբ բուսական սննդակարգը խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և անոթները մաքրելու լավագույն միջոցն է, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 մթերք, որոնք կօգնեն մաքրել անոթներն առանց դեղորայքի:

Նռան հյութ

Նուռն ու նռան հյութը հարուստ են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են աթերոսկլերոզի դեմ: Ավելին՝ նռան հյութը ոչ միայն կանխում է այս ախտաբանական գործընթացը, այլև օգնում է նվազեցնել դրա դրսևորումները, եթե հիվանդությունն արդեն իսկ զարգացել է:

Սխտոր

Սխտորն օգնում է պայքարել բազմաթիվ վիրուսների, վարակների և անգամ ուռուցքների դեմ: Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորի մեջ պարունակվող ալլիցինն օրական 4000 միկրոգրամ (մոտ ¼ պճեղ սխտոր) օգտագործելը թույլ է տալիս նվազեցնել խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև կարգավորել զարկերակային բարձր ճնշումն ու կանխել թրոմբների առաջացումը:

Սպանախ

Այս մթերքը հարուստ է լյուտեինով՝ բուսական կարոտինոիդով, որը ոչ միայն պաշտպանում է տարիքային մակուլյար դեգեներացիայից, այլև օգնում է կանխել սրտամկան ինֆարկտը, քանի որ մաքրում է զարկերակների պատերը խոլեստերինային վահանիկներից:

Քրքում

Քրքումը պարունակում է քրքումին՝ հզոր հակաբորբոքային ազդեցությամբ օժտված բաղադրիչ, որը զգալիորեն նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու կանխում զարկերակների պատերի վնասվածքները, ինչը համարվում է խոլեստերինային վահանիկների ու թրոմբների առաջացման գլխավոր պատճառը:

Դարչին

Օրական ընդամենը մի գդալ դարչինն օգնում է նվազեցնել սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակն ու կանխում աորտայում խոլեստերինային վահանիկների ձևավորումը:

Լոլիկ

Լոլիկը պարունակում է լիկոպին՝ մի բաղադրիչ, որն ապահովում է մթերքի կարմիր գույնը: Սա հզոր հակաօքսիդանտ է, որը նվազեցնում է աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը 50%-ով:

Հատապտուղներ

Ելակը, հապալասը, մոշն ու այլ հատապտուղները հարուստ են մեծ քանակությամբ ֆլավոնոիդներով, այդ թվում նաև անտոցիաններով, որոնք օգնում են կանխարգելել աթերոսկլերոզը:

Խնձոր

Այս միրգը պարունակում է պեկտին՝ լուծվող մանրաթել, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակ՝ ազդելով աղիներում լեղաթթվի կլանման գործընթացի վրա: Այն ստիպում է լյարդին օգտագործել արյան մեջ շրջանառվող խոլեստերինն ավելի շատ լեղի արտադրելու համար: Բացի այդ, խնձորը պարունակում է կվերցետին, կալիում ու մագնեզիում, որոնք օգնում են նվազեցնել զարկերակային ճնշումը:

Ավոկադո

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր ավոկադո օգտագործելը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն ու կարգավորում զարկերակային բարձր ճնշումը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս աղցաններին կամ սենդվիչին մի փոքր ավոկադո ավելացնել:

Նարնջի հյութ

Օրական ընդամենը երկու բաժակ նարնջի թարմ հյութի գործածությունը կօգնի բարելավել զարկերակային ճնշումն ու նվազեցնել զարկերակներում ընթացող բորբոքային գործընթացների մակարդակը: Այս ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C հակաօքսիդան, որը մաքրում է անոթներն ու կանխում թթվայնացող սթրեսը: Սակայն հարկ է հիշել, որ առողջական վիճակի բարելավմանը նպաստելու համար հյութը պետք է լինի առանց հավելումների և առանց շաքարի:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Loading...