Հարցազրույց

Երեք նախագահներից ոչ մեկն այդ հարցը չի բարձրացրել․ Լևոն Շիրինյան

Ապրիլյան պատերազմից հետո բանակը արդիականացվել է ռազմավարական իմաստով։ Հայաստանն այսօր որդեգրել է կանխարգելիչ պատերազմի սկզբունք, որը ես շատ երկար ժամանակ եմ պահանջել։ Խոսելով Հայոց բանակի մարտունակությանը վերաբերող հարցերի շուրջ` այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Загрузка...

Մեր զրուցակցի կարծիքով՝ սա բացառիկ արժեք է երեսուն տարվա մեջ։

«Երեք նախագահներից ոչ մեկն այդ հարցը չի բարձրացրել, որ պատերազմը պետք է սկսել հակառակորդի վերահսկողության տարածքում։ Սա կարևորագույն ռազմական նվաճում է, և այսօր բանակը բոլորի աչքի առաջ վերազինվում է արդիական զենքի տեսակներով»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այսօր զինվորներն ավելի կոկիկ են հագնված, քան նախկինում։

«Այս բոլորը խոսում է նրա մասին, որ հեղափոխությունը խիստ անհրաժեշտ էր, հատկապես բանակի համար։ Դիրքային Հայաստանը միշտ պետք է հիշի, որ իր թշնամին թուրքն է, և մշտապես պետք է պատրաստ լինի պատերազմի։ Մենք երբեք չպետք է գերագնահատենք մեր ուժերը, ինչը ցավոք սրտի մեր բնավորության մեջ է»,- ընդգծեց Լևոն Շիրինյանը։

Լիդա Եղիազարյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...