ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային

Երևանում փետրվարի 10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Այս մասին ասված է բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

Загрузка...

«Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550 գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ կրկին երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։ Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...