ԺԱՄԱՆՑ

«Մեր մեծերն ինչ խորհուրդ տան, դա էլ կանենք». Գուրգեն Դաբաղյանը Թաիլանդում հանգստի եւ Տեառնընդառաջը նշելու մասին

Գուրգեն Դաբաղյանն այս տարի երկրորդ անգամ է հասցնում հանգստի մեկնել: Տարեմուտը Ֆրանսիայում դիմավորած երգիչն ու կինը՝ Իննան, այս օրերին Թաիլանդում են: Ուղեւորության լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին՝ խոստովանելով, որ ճանապարհորդությունների սիրահար են:

«Ֆրանսիա այցի նպատակը տոներն այնտեղ նշել էր: Բավական ակտիվ ու գերհագեցած օրեր էին, եւ չհասցրինք հանգստանալ: Այս անգամ ընտրել ենք Թաիլանդը. երկիր, որի հեքիաթային բնությունը, օվկիանոսն ու կիզիչ արեւը հնարավորություն են տալիս լիարժեք հանգստանալ: Առաջին անգամ էինք այստեղ եւ շատ տպավորված ենք: Ջերմ եւ անմոռանալի հուշերով ենք վերադառնում հայրենիք»,- ասել է ժողովրդական երգերի կատարողը:

Загрузка...

Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ հետ


Այցելել են նաեւ Թաիլանդի մայրաքաղաք.«Բանգկոկում մի օր լավ զբոսնել ենք, հայտնի տաճարներում եղել, մշակույթին ծանոթացել: Նավով ենք շրջել, հիասքանչ մի շարք կղզիներում եղել: Մի խոսքով՝ ամեն ինչ անզուգական էր»:

Զույգը հաջորդ ուղեւորությունը նախատեսում է ամռանը.«Այս շրջանում շատ տրվեցինք հանգստին՝ անտեսելով մեր մյուս գործերը: Հաջորդ արձակուրդն արդեն ամռանն ենք ծրագրում, տեսնենք՝ որ վայրը կգերադասենք: Երկուսս էլ սիրում ենք նոր երկրներ բացահայտել, տարբեր մշակույթներ ուսումնասիրել, նոր մարդկանց հետ ծանոթանալ ու շփվել»:


Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ հետ


Այս տարի նաեւ ամուսինների առաջին Տեառնընդառաջն է.«Փետրվարի 13-ին նոր Հայաստանում կլինենք, այնքան ենք տարվել այստեղի հրաշքներով, որ մոռացել էինք Տրնդեզի մասին: Մեր մեծերից խորհուրդ կհարցնենք, ինչպես հուշեն, այնպես էլ կանենք»,- եզրափակել է երգիչը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գուրգեն Դաբաղյանը

Loading...