Շոու-Բիզնես

«Ցանկացած լուսանկար պետք է ունենա իր սեքսուալ և զուսպ կողմը». Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան այս փուլում ստեղծագործական դադարի մեջ է, բայց խոստանում է, որ այն երկար չի տևի: Ռոզին նոր ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է Tert.am Life-ին:

Загрузка...

«Ֆոտոշարքը հատուկ գաղափարով ֆոտոշարք չենք իրականացրել: Հեղինակն իմ ընկեր Ստյոպ Տիգրանյանն է, որի հետ որոշեցինք աշխատել և տեսնել, թե ինչ կստացվի: Արդյունքում հետաքրքիր ու տարբերվող լուսանկարներ ունենք»,- ասաց դերասանուհին:

Որքան էլ զարմանալի է թվում, Ռոզին չի սիրում լուսանկարվել: Նա շեշտեց, որ ֆոտոշարքեր իրականացնում է ըստ տրամադրության:

Ռոզին չի վախենում տեսախցիկի առաջ ընդգծել իր սեքսուալությունը: Դերասանուհին իրեն սահմանափակումների մեջ չի դնում, բայց վստահ է՝ պետք է չափավոր ներկայացնել ցանկալիությունը:

«Ցանկացած լուսանկար պետք է ունենա իր սեքսուալ և զուսպ կողմը: Ես ինձ համար հատուկ սահմաններ չեմ դնում, բայց գռեհիկ ոչինչ չեմ ընդունում: Լուսանկարվելուց առաջ մերկանալ-չմերկանալու հարցադրումներ չեմ անում: Ես ուշադրություն եմ դարձնում, թե ինչ նյութի շուրջ եմ աշխատում, ում հետ եմ աշխատում, ամենակարևորը՝ ինչպես ենք ներկայացնելու իրավիճակը: Կարևորն այն է, որ ամեն ինչ գրագետ լինի»,- ասաց նա:

Իր ամենագրավիչ կողմն առանձնացնել Ռոզին չկարողացավ: Ըստ դերասանուհու՝ իրեն «երրորդ» աչքով չի նայում: Ռոզիի մասնագիտությունն իրեն ստիպում է միշտ լինել մարզավիճակում, հետևել արտաքին տեսքին: Դերասանուհին նկատեց, որ ավելորդ կիլոգրամներ չունենալու համար հիմնականում հետևում է սննդակարգին. «Արտաքնիս հիմնականում հետևում եմ սննդակարգ պահելով: Մարզասրահ հաճախում եմ, բայց հիմնականում ընդհատումներով»:

Loading...