ԳԵՂԵՑԻԿ

5 բնական միջոց մաշկի պիգմենտային հետքերից ազատվելու համար

Պիգմենտային հետքերի առաջացումը պայմանավորված է մելանինի՝ մաշկի գույնի համար պատասխանատու նյութի մեծ քանակությամբ: Նման հետքեր կարող են առաջանալ արևի ազդեցության, հղիության, հակաբեղմնավորիչ դեղահաբերի օգտագործման, սթրեսի, բնածին կամ մաշկային խնդիրների, ինչպես նաև վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների հետևանքով՝ դառնալով բավական տհաճ խնդիր յուրաքանչյուրի համար:

Загрузка...

Նման գունակների դեմ պայքարելու համար կարելի է կիրառել հատուկ կոսմետիկ միջոցներ, սակայն դրանք բավական թանկարժեք են ու ոչ միշտ են լինում արդյունավետ: Փոխարենը որպես ավելի արյունավետ այլընտրանքային տարբերակ կարելի է կիրառել որոշ բնական միջոցներ, որոնք և՛ ավելի հասանելի են, և՛ չեն առաջացնում կողմնակի բարդություններ: The Health Site-ը ներկայացրել դրանցից մի քանիսը:

Մեղր

Մեղրը մաշկի և առհասարակ ամբողջ օրգանիզմի համար ամենաօգտակար սննդամթերքի տեսակներից մեկն է: Կարելի է մեղրին մի փոքր կիտրոնի հյութ կամ ձիթայուղ ավելացնել, այնուհետև քսել խառնուրդը մաշկին: Այս դիմակը կօգնի մաքրել մաշկը մահացած բջիջներից և կգունաբացի պիգմենտային հետքերը:

Կիտրոնի հյութ

Կիտրոնը բնական գունաբացող միջոց է, որը հարուստ է հսկայական քանակությամբ վիտամին C-ով: Այս ցիտրուսային մրգի թարմ հյութը պարզապես հրաշալի միջոց է ցանկացած տեսակի մուգ հետքերից ազատվելու համար:

Յոգուրտ

Յոգուրտը համարվում է կաթնաթթվի հարուստ աղբյուր, իսկ այն բնական ճանապարհով գունաբացում է մաշկը: Այս մթերքը կարելի է համադրել վարսակի և կիտրոնի հետ՝ ստանալով մուգ հետքերի դեմ պայքարող հզոր դիմակ, որը նաև կսնուցի ու կխոնավացնի մաշկը:

Հալվե վերա

Մուգ հետքերի դեմ պայքարի լավագույն միջոցներից է համարվում նաև հալվե վերան: Պարսապես հարկավոր է այս բույսի թարմ գելը քսել պիգմենտավորված մաշկին, թողնել որոշ ժամանակ, այնուհետև լվացվել գոլ ջրով:

Ավոկադոյի խյուս

Ավոկադոն ոչ միայն համեղ ու օգտակար միրգ է, այլև արդյունավետ միջոց պիգմենտային հետքերի դեմ պայքարի համար: Այն հարուստ է օլեինաթթվով ու վիտամին C-ով, որոնք լավագույն «զենքն» են գունակների դեմ պայքարում:

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...