ԺԱՄԱՆՑ Շոու-Բիզնես

Ծնվել է Իգլեսիասի եւ Կուրնիկովայի երրորդ երեխան

Երգիչ Էնրիկե Իգլեսիասն ու թենիսիստուհի Աննա Կուրնիկովան երրորդ անգամ ծնողներ են դարձել: Ժամեր առաջ նրանք իրենց ինստագրամյան էջերում լուսանկարներ են հրապարակել նորածին դստեր հետ՝ հուշելով, որ իրենց «արեւը» ծնվել է հունվարի 30-ին:

Զույգի հրապարակած կադրերն արվել են երեխայի ծնվելուց րոպեներ անց: Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ նորածինն աղջիկ է, եւ Էնրիկեն ներկա է եղել ծննդաբերությանը:

Загрузка...


Հիշեցնենք, որ նորածին դուստրը նրանց երրորդ երեխան է. Իգլեսիասն ու Կուրնիկովան միասին են արդեն 18 տարի եւ  մեծացնում են երկուամյա երկվորյակներին` Լյուսիին ու Նիկոլասին:

Մինչեւ երեկ զույգը պաշտոնապես չէր հաստատում լուրը, թե իրենք երեխայի են սպասում, թեեւ պապարացիները նրանց լուսանկարել էին միասին, եւ այդ կադրերը փաստում էին՝ թենիսիստուհին գտնվում է հղիության վերջին շրջանում:

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի ինստագրամյան էջերից

Loading...