ՍՈՑՑԱՆՑԵՐ

«Մենք երեկ պարտվեցինք». Սյուզաննա Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսնես Նիկոլի մյունխենյան հարցուպատասխանի փոստի տակ բրավո շարողները գոնե լսե՞լ են Նիկոլի և Ալիևի ելույթներն ամբողջությամբ: Մենք երեկ պարտվեցինք Խոջալուին և, մասնավորապես, Մութալիբովին, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրին, առաջին Հանրապետության ժառանգորդությանը, Արցախի բազմադարյա հայկական պատմությանը վերաբերող հարցերում: Ահագին բան սովորեցինք ազերու ներկայացրած պատմությունից: Էլ չեմ ասում, թե ինչ հստակ պահանջներ էր ներկայացնում Ստեփանակերտն ու Երևանը թուրքական քաղաքներ հռչակելով, իսկ մեր ժպտերեսիկը Մյունխենում, ում հանդիպում էր, թավիշի գովքն էր անում, կարծես՝ հեղափոխությունը երեկ էր եղել: Դե ասենք Նորվեգիայի վարչապետին հո չէ՞ր ասելու, որ իր թավիշն ամեն օր զինվորի գլուխ է ուտում»:

Загрузка...

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...