Շոու-Բիզնես

Օրն անցկացնում եմ խմելով․ Դավիթ Ամալյան

Օրն անցկացնում եմ ընկերներիս հետ խմելով։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրությանը։

Загрузка...

«Սա շատ լուրջ խնդիր ու ցավ է, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ երկրի ցնցումն ավելի լուրջ վտանգների է բերելու աշխարհին, քան այս վիրուսը»,-ասաց նա։

Դավիթ Ամալյանի համոզմամբ՝ մեր երկրին շատ լուրջ տնտեսական խնդիրներ են սպասվում։

«Կոնկրետ այս պահին ոչ մեկի գործը տեղում չէ․․․։ Ես խորհուրդ եմ տալիս մեր քաղաքացիներին հիստերիայի մեջ չընկնել։ Սա աշխարհի մարտահրավերն է, և հերթական մարտահրավերին ընդունել ճանապարհելու համար պետք է մեջներս ուժ գտնեք»,- ընդգծեց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ աշխարհում այս աղետալի փորձության մեջ մեկ դրական բան է թաքնված․ « Մարդիկ հասկացել են, որ եթե աշխարհին վտանգ է սպառնում, պետք է մոռանալ ավելորդ գաղափարախոսություններն ու նման ստից բաները»։

Լիդա Եղիազարյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...