ԺԱՄԱՆՑ

Ադրիանա Գալստյանը՝ նոր ֆոտոշարքի եւ Ջոուլիին նմանության մասին

Արտակարդ դրության այս օրերին Ադրիանան տնից չի բացակայում, սակայն մինչ այդ հասցրել է հերթական լուսանկարահանմանը մասնակցել: Նոր ֆոտոշարքը դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին:

«Շատերի նման ես եւս շատ գործեր եմ հետաձգել: Ուրեմն այդպես է պետք: Այս վիրուսի տարածումը եւս մեկ հնարավորություն է կյանքը, ամեն մի օրը, ժամն ու վայրկյանը գնահատելու համար»,-նշել է նա եւ հավելել, որ չի կորցնում լավատեսությունը:Խոսելով նոր լուսանկարների մասին՝ Ադրիանան ասել է, որ դրանցում արտացոլվում է իր էությունը: Նախընտրում է նրբագեղ կնոջ կերպարը:

Загрузка...

Ադրիանա Գալստյանը


«Ֆոտոշարքի գաղափարը լուսանկարչինն էր: Երկար չենք պատրաստվել: Մենք կարող ենք մեկ օրում քննարկել կերպարն ու հաջորդ օրն էլ իրականացնել նկարահանումը: Մեր կարծիքները հիմնականում համընկնում են. միասին որոշում ենք կերպարը, հագուստը, մյուս դետալները: Փորձեցինք կրկին տարբերվող լուսանկարներ ստանալ»,-նշել է նա:

Ադրիանան խոստովանել է, որ ընկերներն ու հետեւորդները հաճախ են իրեն նմանեցնում Անջելինա Ջոուլիին: Ասում է՝ հաճելի է, քանի որ դերասանուհին գեղեցիկ ու հաջողակ կին է, բայց ամեն դեպքում նախընտրում է, որ իր մեջ միայն իրեն տեսնեն՝ առանց համեմատելու եւ նմանեցնելու:

Ադրիանա Գալստյանը


Խոսելով աշխատանքից՝ դերասանուհին ասել է, որ իր մասնակցությամբ նոր ֆիլմի պրեմիերան նախատեսվում է ամռանը:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/

Լուսանկարները՝ Lon-ի

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...