Շոու-Բիզնես

«Գումար եմ վաստակում մի գործով, որն ինձ հաճելի չէ»․ «Բանակում»-ի Ջամշոյանը՝ նկարահանվելու առաջարկներ չունենալու, այլ աշխատանքի և երկրորդ անգամ հայր դառնալու մասին

«Բանակում» հեռուստասերիալից հայտնի Ջամշոյանը՝ Գոռ Մարտիրոսյանը, շուտով երկրորդ անգամ հայր կդառնա։

Загрузка...

Tert.am Life-ի հետ զրույցում Գոռը խոսել է ինչպես ընտանիքի համալրման, այնպես էլ տարիներ շարունակ նկարահանման առաջարկներ չունենալու մասին։

«Սեպտեմբերին կծնվի իմ երկրորդ երեխան։ Մենք այն մարդիկ ենք, որոնց չի հետաքրքրում փոքրիկի սեռը։ Կարևորն առողջ բալիկ ունենալն է։ Տատական հաշվարկներով ասում են՝ աղջիկ ենք ունենալու՝ մեր Անահիտը, բայց առաջ Աստված»,- ասաց դերասանը, որի առաջնեկը՝ Վարդանը, օգոստոսին կդառնա 4 տարեկան։ Նա իր անունը ստացել է ի պատիվ մայրական պապիկի՝ ծանրամարտիկ Վարդան Միլիտոսյանի։

Դերասանի խոսքով՝ չնայած Աբովյան քաղաքում սեփական բնակարան ունեն, որտեղ ապրում են իր ծնողները, բնակարան է ձեռք բերել նաև Երևանում, ուր կտեղափոխվեն մեկ ամսից։

Դերասանն իր եկամուտից դժգոհ չէ, բայց դժգոհ է մասնագիտական առաջարկներից։ Նա նշեց, որ քասթինգների էլ մասնակցել է, բայց իրեն չեն ընտրել։

«Ես մասնագիտությամբ պրոֆեսիոնալ վոկալիստ եմ, Թատերական ինստիտուտում էլ ստացել եմ բարձրագույն կրթություն։ Մասնագիտությամբ դերասան եմ։ Հիմա կորպորատիվ միջոցառումներ եմ վարում, փառք Աստծո։ Իմ տներն եմ կառուցում և՛ Աբովյանում, և՛ Երևանում, բայց ես գումար եմ վաստակում մի գործով, որն ինձ հաճելի չէ»։

Ըստ Գոռի՝ հեռուստադիտողն առ այսօր հիշում է իրեն։

«Այն նախագիծը, որտեղ խաղացել եմ, ավարտվել է ութ տարի առաջ, սակայն մարդիկ ինձ ու կերպարս ճանաչում են։ «Բանակում»-ի Ջամշոյանին փողոցում ճանաչում են չորս-հինգ տարեկան երեխաները։ Սա նշանակում է, որ այն, ինչ մենք տարիներ առաջ արել ենք, հիշվել է։ Այնքան նոր դեմքեր կան, որ հազար տեղ ու հազար կերպարով կարող են ներկայանալ, բայց շուտ մոռացվել՝ ո՛չ մասնագիտություն ունեն, ո՛չ տաղանդ, բայց խաղում են»,-դժգոհեց դերասանը։

Նրա խոսքով՝ ամեն մարդ իր մասնագիտությամբ պետք է զբաղվի․ «Սա հնուց է գալիս։ Լավ դերասանները մնում են ստվերում, իսկ դիլետանտները շարունակում են խաղալ։ Ես բացարձակ չունեմ առաջարկներ։ Ինձ ասում են՝ հումոր ես խաղացել, լուրջ չես կարող խաղալ։ Բացատրում եմ՝ ես հումորն այնքան լուրջ եմ խաղացել, որ մարդիկ հավատացել են, իմ կերպարը մինչև հիմա ապրում է մարդկանց մեջ։ Սա միայն իմ դեպքը չէ, մեր մյուս տաղանդավոր ընկերներն էլ են նույն վիճակում, նրանք էլ եթերում չեն։ Մենք մի տեղ ենք խաղացել, բայց չենք մոռացվել։ Մեզ նման տաղանդավոր տղաները ստվերում են, որովհետև գուցե մեզ պետք է ավելին վճարեին»։

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...