ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԿԱՐ

3 մթերք, որոնք պետք է առկա լինեն յուրաքանչյուր կնոջ սննդակարգում

Գոյություն ունեն տարբեր ռիսկային գործոններ, որոնք պատճառով կանանց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում որոշակի հիվանդությունների առջև։ Այդ գործոնները նույնքան կործանարար ազդեցություն չեն ունենում տղամարդկանց օրգանիզմի վրա և դրանցից առավել հաճախ տուժում են կանայք, սակայն մասնագետները վստահ են, որ որոշ դեպքերում առողջության պահպանման համար բավական է մի քանի պարզ կանխարգելիչ միջոց ձեռնարկել։ 

Загрузка...

Առաջին հերթին խորհուրդ է տրվում միշտ հիշել առողջ սննդակարգի կարևորության մասին, ուստի մասնագետները ներկայացրել են երեք առողջարար մթերք, որոնք պետք է անպայման ներառվեն կանանց սննդակարգում։

Հունական յոգուրտ

Յոգուրտը կալցիումի հիանալի աղբյուր է, որը նաև հարուստ է իմունային համակարգն ամրապնդող պրոբիոտիկներով։ Սակայն այն օգտագործելու դեպքում հարկավոր է նախապատվությունը տալ առանց հավելումների տեսակներին, որոնք առավել առողջարար են։ Օրինակ՝ հունական յոգուրտը պարունակում է երկու անգամ ավելի շատ սպիտակուց, քան հասարակ յոգուրտը, ուստի կարելի է սննդակարգը հարստացնել հունական յոգուրտով։

Հավկիթ

Ձվի դեղնուցը սննդարար նյութերի հարուստ աղբյուր է։ Ընդ որում՝ այն պարունակում է նաև խոլին, իսկ այս տարրի գործածությունը կապված է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության նվազման հետ։ Մեկ խոշոր հավկիթն ապահովում է խոլինի օրական անհրաժեշտ չափաբաժնի 27%-ը, ինչպես նաև մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու սպիտակուցներ է պարունակում։

Լոբազգիներ

Շատ կարևոր են նաև լոբազգիները։ Այս մթերքի ընդամենը մեկ բաժակում պարունակվում է մինչև 17 գրամ մանրաթելեր։ Բացի այդ, լոբազգիները հարուստ են մեծ քանակությամբ սպիտակուցներով, կալիումով, կալցիումով ու մագնեզիումով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում լոբազգիներ ներառելն օգնում է զգալիորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների, երկրորդ տիպի շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման, կրծքագեղձի քաղցկեղի ու հաստ աղիքի քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Նյութի աղբյուրը` medikforum.ru

Նյութի աղբյուրը`

Loading...