ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

5 արդյունավետ ժողովրդական միջոց ռադիկուլիտի տհաճ ախտանշանները մեղմելու համար

Մեջքի ցավերը բավական տարածված խնդիր են, որոնք մեծ մասամբ պայմանավորված են լինում ռադիկուլիտով՝ նյարդարմատաբորբով: Այս հիվանդության բուժման համար հարկավոր է դիմել մասնագետին և առաջին հերթին պարզել դրա առաջացման պատճառը, սակայն մեջքի ցավը կարող է բացասաբար անդրադառնալ հիվանդի կյանքի որակի վրա, ուստի կարելի է նաև ինքնուրույն միջոցներ կիրառել տհաճ զգացողությունները մեղմելու համար:

Загрузка...

Ռադիկուլիտի հետրևանքով առաջացած մեջքի ցավերից ազատվելու համար կարելի է օգտագործել հատուկ քսուքներ, սակայն դրանք ոչ միշտ են բավական հասանելի ու արդյունավետ լինում: Բարեբախտաբար կան անչափ արդյունավետ ու հասանելի բնական միջոցներ, որոնք կօգնեն շատ արագ ազատվել ցավոտ զգացողություններից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

  • 2 ճաշի գդալ եղնջի կանաչ տերևները մանրացնել, ավելացնել մի բաժակ ջուր, այնուհետև դնել թույլ կրակին, եռացնել և շարունակել եփել ևս մեկ րոպե։ Թողել եփուկը թրմվի ևս 20 րոպե, այնուհետև քամել ու օգտագործել գոլ վիճակում ախտահարված հատվածին թրջոցներ ու կոմպրեսներ դնելու համար։
  • 200 գրամ մայրու ընկույզի կեղևին ավելացնել մի լիտր օղի, դնել տարան մութ վայրում ու թրմել մեկ ամիս՝ պարբերաբար թափահարելով այն։ Պատրաստի ոգեթուրմը քամել և ընդունել օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ 30 մլ։
  • Չորս բուռ լորենու տերևներին ավելացնել եռացող ջուր և շատ արագ հանել դրանք եռման ջրից, այնուհետև տաք տերևները փաթաթել մաքուր բամբակյա կտորի մեջ, դնել կոմպրեսն ախտահարված հատվածին ու փաթաթել տաք շարֆով։
  • 1:2:2 հարաբերակցությամբ խառնել հալվեյի վերայի գելը, կարմիր չոր գինին և մեղրը, այնուհետև խառնուրդը մեկ շաբաթ թրմել որևէ մութ վայրում՝ պարբերաբար թափահարելով տարան։ Պատրաստ լինելուն պես ընդունել խառնուրդն օրական 3-5 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ։
  • 100 գրամ չորացրած կամ 200 գրամ թարմ ավելուկի արմատներին ավելացնել մի լիտր օղի և երկու շաբաթ թրմել որևէ մութ վայրում՝ պարբերաբար թափահարելով տարան։ Պատրաստի ոգեթուրմը լավ քամել, այնուհետև ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ։

Այս ժողովրդական դեղամիջոցները շատ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ kartaslov.ru

Նյութի աղբյուրը՝

Loading...