ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

7 տարածված «միֆ» ցելյուլիտի մասին, որոնց մարդիկ պետք է դադարեն հավատալ

Ցելյուլիտը կանանց շրջանում ամենատարածված կոսմետիկ խնդիրներից մեկն է, որը պայմանավորված է լինում ենթամաշկային ճարպի փոփոխություններով։ Նման փոփոխությունների հետևանքով մաշկը դառնում է անհարթ, ինչը կարող է լուրջ բարդույթների զարգացման պատճառ դառնալ։

Загрузка...

Կանայք ակտիվորեն պայքարում են ցելյուլիտի դեմ ՝ կիրառելով ամենատարբեր միջոցները, սակայն խնդիրն այն է, որ դրանից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ կան բազմաթիվ տարածված «միֆեր» ցելյուլիտի մասին, որոնց մարդիկ շարունակում են հավատալ և որոնք էլ թույլ չեն տալիս ճիշտ պայքարել դրա դեմ։

Բժիշկ-մաշկաբան Գրիգորի Գոլդինը MedikForum.ru կայքի հետ զրույցում անդրադարձել է այս կոսմետիկ խնդրին և նշել ամենատարածված «միֆերը» դրա մասին։

Ցելյուլիտը հիվանդություն է

Եթե ցելյուլիտը հիվանդություն լիներ, ապա կանանց մեծ մասն անբուժելի հիվանդ կլիներ։ Իրականում ցելյուլիտը հիվանդություն չէ, քանի որ ենթամաշկային մանրաթելերի փոփոխությունները կանաց օրգանիզմին բնորոշ բնականոն գործընթաց են։ Գոյություն ունի ցելյուլիտի զարգացման չորս փուլ, որոնցից առաջինը որևէ կերպ չի դրսևորվում, երկրորդ ու երրորդը դրսևորվում են կոսմետիկ թերությունների տեսքով, իսկ չորրորդը, որն ամենից ծանրն է, բնորոշվում է երակային ու ավշային հոսքի խանգարումներով, մաշկի հետ ներաճած խոշոր ենթամաշկային հանգույցներով, այտուցներով ու սպիացմամբ։

Ցելյուլիտն առաջանում է որոշակի տարիքում

Մարդու տարիքն ու ցելյուցիտը որևէ կերպ կապված չեն։ Այս դեպքում կարող են նշանակություն ունենալ հորմոնալ փոփոխությունները։ Ցելյուլիտի զարգացման առաջին ու երկրորդ փուլերն ի հայտ են գալիս երիտասարդ կանանց մոտ սեռական հասունացման շրջանում։ Որոշ ժամանակ անց ի հայտ եկած դրսևորումներն անհետանում են առանց միջամտության։ Ցելյուլիտի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև հղիությունը, հետծննդաբերական շրջանն ու դաշտանադադարը, քանի որ այդ փուլերը նույնպես կապված են հորմոնալ տատանումների հետ։

Ցելյուլիտն առաջանում է միայն գեր կանանց մոտ

Ցելյուլիտ կարող է ի հայտ գալ անգամ մարզիկների մաշկին։ Ավելին՝ այս խնդիրը չի շրջանցում անգամ այն կանանց, որոնք չունեն ավելորդ քաշի խնդիրը։ Ցելյուլիտի զարգացմանը նպաստող գործոններն են ժառանգական ննախատրամադրվածությունը, քրոնիկ հիվանդությունները, նստակյաց կենսակերպը, վնասակար սովորությունները, սթրեսն ու սխալ սննդակարգը։ Որոշ դեպքերում այս խնդիրը զարգանում է նաև մարմնի զանգվածի կտրուկ տատանումների հետևանքով։

Ցելյուլիտն առաջանում է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելու հետևանքով

Շատերը կարծում են, որ ցելյուլիտը զարգանում է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելու հետևենքով՝ ենթադրելով, որ ենթամաշկային ճարպային հյուսվածքներում լճացման գործընթացները պայմանավորված են լինում բջիջներում հեղուկի կուտակմամբ։ Մասնագետները, սակայն, պնդում են, որ այս երևույթների միջև որևէ կապ չկա։ Ավելին՝ ջրից հրաժարվելը կարող է շատ վնասակար լինել, քանի որ օրգանիզմի ջրազրկումը հանգեցնում է մաշկային հյուսվածքների տոնուսի նվազման։

Հատուկ սննդակարգերն օգնում են ազատվել ցելյուլիտից

Ցելյուլիտից ազատող հատուկ սննդակարգեր գոյություն չունեն։ Այս դեպքում ավելի կարևոր է բալանսավորված սննդակարգն ու անհրաժեշտ վիտամինների, միկրոտարրերի և կենսաբանական ակտիվ նյութերի ընդունումը։ Ճիշտ սնվելը կօգնի հնարավորինս վերահսկողության տակ պահել ենթամաշկային մանրաթելերի փոփոխության գործընթացը, սակայն խնդրից խուսափել այնուամենայնիվ չի հաջողվի։

Հատուկ քսուքներն օգնում են ազատվել ցելյուլիտից

Արտադրողները խոստանում են, որ նման քսուքները կարճ ժամանակահատվածում կազատեն ցելյուլիտից, սակայն իրականում դրանք բացարձակապես անարդյունավետ են և ստեղծվում են միայն ավելի շատ գնորդ գրավելու համար։ Ցելյուլիտի դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է մարզումներ, ճիշտ սննդակարգ ու մաշկի խնամք, հրաշք գործող դեղամիջոցներ գոյություն չունեն։ Հակացելյուլիտային քսուքները բարելավում են մաշկի տոնուսը և մի փոքր ձգում են այն, սակայն նման քսուքները չեն կարող լուծել ենթամաշկային շերտի բջիջներում նյութափոխանակության վերականգնման խնդիրը։ Ընդ որում՝ բնական ժողովրդական միջոցները երբեմն շատ ավելի արդյունավետ են լինում, քան դեղատնային քսուքները։

Ցելյուլիտը բացասաբար է անդրադառնում առողջության վրա

Ցելյուլիտը միայն զարգացման չորրորդ փուլում է համարվում քրոնիկ ախտաբանությունների ու ներքին օրգանների հիվանդությունների դրսևորում։ Առաջին, երկրորդ ու երրորդ փուլերում այն բացասաբար է անդրադառնում արտաքինի ու տրամադրության վրա, սակայն ոչ մի կերպ չի վնասում առողջությանը։

ԱՂԲՅՈՒՐԸ՝