ԺԱՄԱՆՑ

«Ընկերուհիս Երեւանում ինձ է սպասում». Ներսես Ավետիսյանը 23-ամյակը նշել է օվկիանոսի ափին

Ներսես Ավետիսյանն այս օրերին Միացյալ Նահանգներում է, որտեղ էլ նշել է ծննդյան 23-րդ տարեդարձը: «Պատվի համար» հեռուստանովելում Սուրենի կերպարով հանդես եկող դերասան-հաղորդավարի հետ BRAVO.am-ը զրուցել է արտակարգ դրության այս օրերին արտերկրում գտնվելու, այցի նպատակի եւ սիրելիի մասին:

«Շուրջ երկու ամիս է՝ ԱՄՆ-ում եմ: Այցս կիսով չափ աշխատանքային է: Ընկերոջս հետ որոշեցինք, օգտվելով առիթից, շրջել 45 նահանգով: Տարածված պանդեմիան դեռ չի խանգառել մեր ծրագրի իրականացմանը. շատ-շատ հետաքրքիր վայրերում ենք եղել: Այս ամսվա վերջ կվերադառնանք հայրենիք եւ հարազատների առողջությունը չվտանգելու համար կինքնամեկուսանանք: Ավելի շատ այդ գաղափարից եմ վախենում. տեսակով շատ ակտիվ մարդ եմ եւ չեմ պատկերացնում՝ ինչպես եմ այդքան օր փակված մնալու»,- պատմել է Ներսեսը:

Загрузка...


Ներսես Ավետիսյանը


Ծննդյան օրն օվկիանոսի ափին է անցկացրել.«Հիշվող եւ տարբերվող տարեդարձ էր: Ընկերներով ենք այստեղ մնում, միասին էլ նշեցինք: Մի քիչ սթեյք պատրաստեցինք, օվկիանոսի ափ գնացինք: Որպես տպավորիչ տարեդարձ՝ կառանձնացնեմ 22-ամյակս: Երազում էի բեմում տարեդարձս նշելու մասին, եւ շատ պատահական իարկանություն դարձավ: Առավոտից մինչ ուշ գիշեր Տիկնիկային թատրոնում էի, ներկայացումից հետո ընկերներով հավաքվեցինք, տորթ կերանք, ուրախ ժամանակ անցկացրինք»,-նշել է նա:

Դերասանն ընտրյալ ունի.«Անձնական կյանքս հրաշալի փուլում է: Երջանիկ եմ, սիրում եմ եւ սիրված եմ: Այս «բնագավառում» էլ 2020 թվականին նորություններ կլինեն: Ընկերուհիս՝ Լիլիթը, լուսանկարիչ է, այժմ Հայաստանում սասպում է ինձ»:

Ներսես Ավետիսյանը



Խոսելով աշխատանքային նորություններից՝ Ներսեսն ասել է.«Այսօր դժվար է հետագա անելիքներից խոսել. հեռուստատեսության եւ թատրոնի հետ կապված նոր մի շարք նախագծեր կան, որ իրավիճակի հանդարտվելուց հետո աստիճանաբար կյանքի կկոչվեն: Այժմ դեռ պետք է սպասնեք՝ հասկանալու համար՝ այս վիրուսն ինչ է անում մեր եւ ամբողջ աշխարհի հետ: Ամեն դեպքում նախնական հետաքրքիր գործեր կան, որոնք պետք է իրականացնենք»:


Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Ներսես Ավետիսյանը

Loading...