ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրայինի թիմին պիտակավորելու և վհուկների որս անելու փոխարեն, պետք է կրել պատասխանատվություն, ընդունել, որ վարչապետի մամուլի օղակը թերացել է. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

«Հանրայինը հետաքրքիր եթերացանցով ու այսպես ասած՝ կարանտինային լուծումներով հեռարձակում է մշակութային ու գիտակրթական օնլայն համերգներ և միջոցառումներ: Դե կասեք՝ պիտի՛ աներ, այո, պիտի աներ.. և լա՛վ է անում»,- այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Գասպարյանը։

Загрузка...

Ըստ հաղորդավարի՝ Հանրայինը մե՛ծ դպրոց է, մասնագիտական դարբնոց, այնտեղ տասնամյակների ավանդույթներ ու այդ ավանդույթները ձևավորող աշխատակիցներ կան և ցավով է նշել, որ վերջին մի քանի տարում այդ պրոֆեսիոնալները կամ մազերը միջանցքներում ու տաղավարներում սպիտակեցրած մարդիկ՝ հեռացվեցել են կամ թոշակի գնացել և նրանց փոխարինելու են եկել երիտասարդ կադրեր, որոնք ունեն ավելի ճկուն միտք, տիրապետում են տեխնոլոգիական նվաճումներին, բայց կաղում են հեռուստատեսային փորձից, կամ՝ հեռուստատեսությունը չեն զգում ողնաշարով:

Աբրահամ Գասպարյանի համոզմամբ՝ կապույտ էկրանի հետ աշխատողի համար հմտությունը շատ կարևոր պայման է. «Հանրայինը մեր հեռուստադաշտի հսկա կաղնին է, որին ծնկի բերելը դժվար է: Ղեկավար կազմից մինչև շարքային՝ կարող են սխալվել, նրանց կարող է որոնել դատարանն ու ոստիկանը, կարող են կիքսեր տալ, վատ կառավարել, աշխատակցին հաճախ չգնահատել, օրվա իշխանության հետ աշխատելիս՝ չկարողանալ դիմադրել, հաճախ՝ լինել հնազանդ կամակատար, եթեր հեռարձակել հանրային տրամադրությունները չարտացոլող տեսանյութեր… հեռուստատեսության մեջ եղող մարդը միայն գիտի՝ դա ինչ բարդ ու անցանկալի հոգեվիճակ է, որքան դժվար է պետության հետ աշխատելը, նրանից փող ստանալն ու դիմադրել փորձելը… այնքան ժամանակ, որ Հանրայինը պետբյուջեի՛ց է ֆինանսավորվում, չի կարող չարտահայտել գործող իշխանության քաղաքականությունը: Այդպես եղել է, կա ու լինելու է»:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ պատասխանատուները մեզ նման մարդիկ են՝ իշխանության հետ իրենց կապերով, իրենց վրա ճնշման լծակներով, կոմպրոմատներով… այդ ամենը, սակայն, չպետք է՝ Հանրայինի թիմին պիտակավորելու առիթ հանդիսանա:

Ըստ հաղորդավարի՝ իշխանությանը բոլոր ժամանակներում էլ ձեռնտու է այդ պաշտոնին տեսնել կառավարելի մարդու, որը ոչ միայն կարմիր գորգ կփռի իշխանավորի առաջ, այլև կապահովի թիմի պրոֆեսիոնալ ու գլխացավանք չառաջացնող աշխատանք. «Երբ պետության ղեկավարի ինստիտուտի հետ ես աշխատում, զգաստանում ես… անկախ այդ ղեկավարի հանդեպ քո համակրանքից կամ հակակրանքից: Արհեստավարժ աշխատանքը դա՛ է ենթադրում, ինչը բնորոշ է եղել Հանրայինին»:

Աբրահամ Գասպարյանը, անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետի ուղիղ եթերից առաջ արձանագրվախ «կիքսին», ասել է, որը դա հազվադեպ է պատահում, քանի որ մեր երկրի նախկին ղեկավարները, հիմնականում, տեսագրել են իրենց ուղերձները՝ խուսափելու նման վիճակներից. «Վարչապետ Փաշինյանը, լինելով մամուլի նախկին աշխատակից, պետք է որ ավելի լավ իմանա հեռուստաեթերն իր խնդիրներով: Եթե նույնիսկ մի պահ նա մոռացա՛ծ էլ լինի, նրա օգնականնե՛րը պետք է հուշեն այդ մասին»:

«Քաղաքական իշխանությանն ավելի լուրջ հարցերում կարելի է քննադատել, բայց ոչ նման էժան ձևերով»-, իր խոսքում ասել է Գասպարյանը և հավելել, որիմնական առիթից օգտվողները ֆեյքերն են, որոնք աշխատում են իշխանության օգտին:

«Պարզունակ սխեմայով են առաջնորդվում: Ոչ էական հարցում քննադատում են վարչապետին, սարքում օրվա թեմա, պաս են տալիս ֆեյք գործընկերներին, որոնք էլ սկսում են քննադատել այդ տեսակետը և հարվածի ուղղությունը շեղել դեպի ընդդիմադիր դաշտ: Դա լավագույն առիթն էր, որպեսզի ինչքան թույն է կուտակվել Հանրայինի, ներկա ու նախկին աշխատակիցների հասցեին, թափե՞ք»,-ասել է Աբրահամ Գասպարյանը:

Եվ վերջում, ամփոփելով «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդումը՝ մեկնաբանն ասել է, որ վարչապետի քաղաքական թիմը պետք է ապացուցի, որ իշխանությունը, բնականաբար, ավելի՛ ուժեղ է, համախմբված ու աշխատում է անթերի, որքան էլ հեռուստադաշտի մասնագետները փաստեր ու փաստարկներ ներկայացնեն, որ այս հարցում  գլխավոր պատասխանատուն՝ վարչապետի՛ թիմն է. «Երկու տարում մամուլի 3 քարտուղար փոխելը՝ ծանր հարված կլինի իշխանության հեղինակությանը: Ով առաջինը հասնի ղեկավարին, ճիշտ լոբբինգ անի, համոզի կամ ապացուցի՝ ի՛նքն էլ կփրկվի: Հանրայինի ղեկավարությունը, կարծես, ուշացավ, կամ նրա հեռանալու ժամանակն էր»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՂԲՅՈՒՐԸ՝