ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գավառի ԲԿ-ի բժիշկը մանրամասներ է հայտնում երեկվա միջադեպից.(տեսանյութ)


Գավառի ԲԿ-ի բժիշկը մանրամասներ է հայտնում երեկվա միջադեպիցԱյսօր՝ լրագրողների հետ զրույցում Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Արամ Ավետիսյանը մանրամասներ է հայտնել երեկ տեղի ունեցած միջադեպից:«Իմ աշխատասենյակում էի, երբ ընդունարանիս հերթապահ բժիշկը զանգեց և տեղեկացրեց, որ ընդունել ենք հրազենային վնասվածքներով հիվանդների: Իջել ենք, կազմակերպել հիվանդների առաջին բուժօգնությունը՝ հետազոտել և այլն, այդ ընթացքում հակառակորդ կողմերից մեկի հարազատները, ճեղքելով ոստիկանության պատնեշը, մտել են հիվանդանոց և սկսել դռները, պատուհանները կոտրելով փնտրել էն մյուս կողմի ժողովրդին, որպեսզի ինչ-որ վրեժ լուծեն»,- ասել է բժիշկը:Ըստ Ավետիսյանի՝ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր, ունեն հրազենային բազմաթիվ վնասվածքներ, կոտրվածքներ։Ավետիսյանի փոխանցմամբ՝ ոստիկանական ուժերը ժամանել են անմիջապես հիվանդներին ընդունելուց հետո:«Հիվանդանոց ներխուժած անձինք այստեղ գտնվող վիրավորներին հասցրել են ծակած-կտրած վերքեր՝ մարմնի տարբեր հատվածներում, ընթացքում նաև՝ հրմշտոց և այլն: Ում վրա որ հարձակում են գործել, չի մահացել»,- նշել է Արամ Ավետիսյանը: Վերջինի խոսքով՝ ներխուժած անձանց թիվը հասնում էր մի քանի հարյուրի։

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Загрузка...
Loading...