ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալեն Սիմոնյան, դուք Ձեր ամբողջ քաղաքական վաստակը անբարոյականությամբ եք վաստակել. Էդմոն Մարուքյան

Ես եւ Մանե Թանդիլյանը գտնվում ենք Արցախում, այսօր հանդիպել ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, խմբակցությունների ղեկավարների հետ, նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հետ հանդիպումներ ունեինք, որոնք երկար ժամանակ պլանավորել էինք՝ կապված գործող իշխանությունների լիազորությունների ժամկետի ավարտի հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 11–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Загрузка...

«Բայց, միաժամանակ, նաեւ Հայաստանից մեծ պահանջարկ կա, որ արձագանքենք այսօրվա՝ խորհրդարանում տեղի ունեցած մեր մեջքի հետևում մեջքից խփող իշխանությունների հայտարարություններին։ Երեք հարց կա, որոնք պետք է արձագանքեմ, նախ՝ Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան եւ հետո՝ տիկին Մակունց։

Ալեն Սիմոնյան եւ պարոն Սասուն Միքայելյան։ Երկուսն էլ շահարկում են իրենց սրբություններին, այսինքն իրենց մայրերին իրենց գործած սխալների համար։ Նախ՝ Ալեն Սիմոնյանին պետք է ասեմ. Պարոն Սիմոնյան, այն ինչ-որ Ձեզ ասել եմ, ուղղված է կոնկրետ Ձեզ՝ Ալեն Սիմոնյան անձին, որովհետեւ դուք Ձեր ամբողջ քաղաքական  վաստակը անբարոյականությամբ եք վաստակել, եւ այն, ինչ ասել եմ, Ձեզ է ուղղված, Ձեր քաղաքական անբարոյական գործունեությանը։ Ես պատրաստ եմ Ձեր մոր ձեռքը համբուրել, պատրաստ եմ գնալ Ձեր հոր՝ Ռոբերտի գերեզմանի վրա ծաղիկներ դնել։ Հետեւաբար, Ձեր հորն ու մորը մի խառնեք այս թեմայի մեջ։ Անընդհատ Դուք հայհոյում եք ինձ, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին, եւ ստացել եք Ձեր պատասխանը, Ձեր գործունեության գնահատականը։ Ես սրբություններ հարգող մարդ եմ, եւ որեւէ մեկի սրբությանը որեւէ պարագայում չեմ կպնում, որքան ուզում է՝ հունից հանեք»։

Պարոն Միքայելյան, ամբիոնից սպառնացել եք, որ Դուք մի կառույցի ղեկավար եք, որը կարող է վրեժխնդիր լինել իմ եղբոր նկատմամբ։ Ինչ-որ եղբայրս Ձեր մոր… էլի Դուք էլ եք սրբություն մեջ բերել։ Սասուն ջան, պարոն Միքայելյան ջան, իմ եղբայրը Ձեր սրբությանը, Ձեր մորը չի կպել։ Իմ եղբայրը, այո, վատ բաներ է ասել այն մարդու հասցեին, ով իմ վիզը կկտրի։ Եթե Դուք իմ վիզը կտրողն եք, ուրեմն Ձեզ է վերաբերվում, բայց եթե Դուք իմ վիզը կտրողը չեք, ինչո՞ւ եք Ձեզ վրա վերցրել։ Ես միշտ մտածել եմ, որ իմ վիզը կարող են կտրել թուրքերը՝ քնած ժամանակ, կռվի ժամանակ։ Պատրաստ եմ նույն ձեւ Ձեր սրբությունների ե՛ւ աջը համբուրել, ե՛ւ գերեզմանին ծաղիկ դնել։ Առաջ մի մղեք Ձեր սրբություններին։ Դուք ինքներդ ձեզ ձեզնով պաշտպանեք, մի սպառնացեք ԵԿՄ-ով, ազատամարտիկներով։ Այն օրը, որ դուք ինձ հարվածել եք, հազարավոր իմ հետեւորդներ ինձ զանգել են, եկել եմ նաեւ Բաղրամյան 19, Դեմիրճյան փողոց, որ վրեժխնդիր լինեն։ Ես թույլ չեմ տվել, որովհետեւ մենք այդ մշակույթի մարդիկ չենք։ Եկել եք ամբիոն, ցանկանում եք շահարկել իմ եղբոր հայտարարությունը։ Հայաստանում կա՞ որեւէ եղբայր, որը պատրաստ է հանդուրժել իր հարազատ եղբոր վիզը կտրելը։ Մարդ կա՞, որ իմ վիզը կարա կտրի, մի քանի օր անցել է, կտրող էիք, գայիք, կտրեիք։ Եղբայրս իր հայտարարությունը արել է, բան ունե՞ք անելու իր նկատմամբ, արեք՝ այդքան դուխ ունեք։ Անգիր գիտեք՝ ում հետ գործ ունեք, գիտեք, որ մի հատ խփեք, 67 հատ ստանալու եք, ի՞նչ եք ամբիոնից խոսում, մեծ մարդ եք։ Ապօրինի գույք եք շահարկում, մի հատ Հրազդան քաղաքում Ձեր ապօրինի գույքը գնացեք, հայտարարագրեք, հիմքերը ներկայացրեք իրավապահ մարմիններին, հիմնավորեք, թե 2003 թվականին ընտրությունների ժամանակ ինչ եք արել, նոր կխոսենք։ Խաչատուր Սուքիասյանի գույքն էլ պետք է ապօրինի գույքի հետ կապված ստուգվի ծայրից ծայր»,– ասել է Մարուքյանը։

ԱՂԲՅՈՒՐԸ՝