ԺԱՄԱՆՑ

«Աշխատում եմ հայելու մեջ շատ չնայել». Արուս Տիգրանյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել

Լրագրող Արուս Տիգրանյանը, ով ներկայանում է նաև որպես դերասանուհի, երեկ ոճային կտրուկ փոփոխություն է արել. նա ցանկացել է մազերը վարդագույն ներկել, սակայն նարնջագույնին մոտ երանգ է ստացվել։) Ասում է` դեռ չի կողմնորոշվում` պարզապես անսովո՞ր է, թե՞ փոխել է պետք։

Загрузка...

«Աշխատում եմ հայելու մեջ շատ չնայել։) Վաղուց ուզում էի մազերս վառ գույն ներկել։ Հետաքրքիր էր, նաև հիմա մոդա է գժական բաներ անելը։) Նոր ներկած ժամանակ ընդհանրապես չէի հարմարվում, երեկ նաև վառ դիմահարդարմամբ էի, քանի որ հաղորդման էի հյուր գնացել։ Այսօր արթնացել եմ առանց դիմահարդարման ու, կարծես, դուրս գալիս է,- ասաց Արուսն ու հավելեց,- Ես ավելի վարդագույն էի պատկերացնում, բայց սա էլ է դուրս գալիս։ Առհասարակ, ես արտաքնիս վրա շատ չեմ ֆիքսվում, մտածում եմ` մազ է, կարող եմ նորից ներկել»։

Նրա խոսքով` հիմնականում դրական արձագանքներ է ստացել, միայն մայրիկի համար է փոփոխությունը տարօրինակ եղել։

Էքսպերիմենտներ անել Արուսը սիրում է ոչ միայն արտաքնի հարցում, գործունեության մեջ էլ չի խուսափում փորձարկումներից։ Այդպիսիններից մեկը որպես դերասանուհի ներկայանալն էր, թեև ինքն իրեն դերասանուհի կոչել զգուշանում է։

«Ես ինձ դերասանուհի չեմ համարում և, եթե անկեղծ լինեմ, առանձնապես հիացած չեմ իմ խաղով։ Ամեն դեպքում, «Կինստագրամում» ինձ ավելի եմ հավանում, քան «Ֆուլ հաուսում», գուցե, պատճառն այն է, որ այս սիթքոմը նոր էր, մենք բոլորով ստեղծում էինք ինչ-որ միջավայր` աղջիկների ընտանիքը,- ասաց նա ու հավելեց, որ ինքն իրեն դերասանուհի չի համարում, դա վիրավորական կլինի պրոֆեսիոնալների համար, բայց փորձում է լավ ներկայանալ։ Կարծում է` իր առաջ դրված խնդիրը լուծել է։

Արուսը նշեց, որ «Կինստագրամում» ձեռք է բերել պրոֆեսիոնալ դերասան ընկերների, որոնք իրեն օգնել են խորհուրդներով, ոգևորել։

Անկախ զբաղվածությունից` Արուսը չի մոռանում առաջին մասնագիտության` լրագրության մասին։ Նա նշեց, որ այս ընթացքում 2 նոր նախագիծ ուներ, մեկում պետք է ներկայանար որպես հաղորդավարուհի, մյուսում` որպես լրագրող, սակայն նկարահանումները հետաձգվեցին։ Այժմ աշխատում է լրագրողական նոր նախագծի վրա, որը կլինի «Արմենիա TV»-ի եթերում։ Բացի այդ, նա զբաղվում է վլոգինգով, որը մեծ դեր ունի իր հետարքրությունների շրջանակում։

«Youtube-ում նոր ալիք եմ բացել, որտեղ գժական վլոգեր եմ նկարում, ռեալիթի շոուին մոտ ձևաչափով։ Ցույց եմ տալիս իմ կյանքը, հեռուստատեսային կյանքը։ Արձագանքները բավականին լավն են»,- ոգևորությամբ պատմեց նա։

Դիտարկմանը, որ իր կյանքի մասին պատմելը նուրբ սահմաննոր ունի, քանի որ ինքը ոչ միշտ է բաց, նա արձագանքեց. «Ես բաց եմ հրապարակելու այն, ինչ ինձ է վերաբերում, իմ կյանքի մասին ամեն ինչ կա իմ վլոգում, սակայն իմ կյանքում կան մարդիկ, որոնք չեն ուզում հանրային լինել։ Ես ավելի զգույշ ու փակ եմ այն դեպքերում, երբ իմ կյանքը փոխկապակցված է այլ մարդկանց հետ»։

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...