ԺԱՄԱՆՑ

«Ես ընտրել եմ առաջինը». Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքն ու Զիրոյանի հետ տեսանյութերը

Իննա Խոջամիրյանը գարնանային գունեղ ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Դերասանուհու հետ խոսել ենք այս փուլում ակտիվ առօրյա վարելու, նաեւ՝ Զիրոյանին եւ իրեն վերաբերող խոսակցությունների մասին:

«Կես տարուց ավելի կլինի՝ Ամինի հետ պլանավորում ենք ֆոտոշարք անել, չէր ստացվում: Վերջերս էլ հենց պլանավորում էինք, հաջորդ օրն անսպասելի վատ եղանակ էր լինում ու անձրեւ: Ի վերջո, ոտքի վրա որոշեցինք՝ ինչ էլ լինի, անել: Մայրամուտից առաջ հապշտապ քաղաքից դուրս գնացինք, նույնկերպ հապշտապ էլ լուսանկարվեցի՝ շուրջ 20 րոպե, եւ արեւը մայր մտավ»,-պատմել է Իննան:

Загрузка...

Իննա Խոջամիրյանը


Սիրում է լուսանկարահանումների թեմաներ ընտրել.«Ֆոտոշարքեր կան, որոնք լուսանկարչի գաղափարն են. քննարկում ենք եւ համաձայնության գալիս: Վերջին շրջանում մեծապես իմ մտահղացումներն ենք իրականացնում, իհարկե, կրկին քննարկելուց հետո: Եթե իմ գաղափարը լուսանկարչի համար անհարմարություն է ստեղծում կամ որոշ պատճառներով ցանկալի չէ, կաղապարի մեջ դնել չեմ կարող»:

Այս շրջանը բավական բարդ է դերասանուհու համար: Ասում է՝ մնացել է երկու քարի արանքում.«Մի կողմից ուզում եմ հեռավորություն պահել, զգուշանալ, մյուս կողմից քաղաքում կյանքը եռում է, իսկ ես պասիվ ապրելակերպին չեմ ուզում մինչեւ վերջ հարմարվել. ալարկոտության վտանգ կա արդեն: Սկսում ես պարզապես ալարել ապրել»:

Իննա Խոջամիրյանը


Դերասանուհու հետ խոսել ենք նաեւ TikTok տեսանյութերի մասին, որոնք վերջին օրերին ստեղծում է Զիրոյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք դրանք խոսակցությունների նոր առիթ չեն ստեղծում իրենց հարաբերությունների մասին. «Բոլոր տեսակի խոսակցություններին սովորել եմ: Դու կարող ես ոչինչ չանել, եւ դա եւս դառնա խոսակցությունների առիթ: Այս պարագայում պիտի ընտրես, այնուամենայնիվ, ինչ-որ բան անել, թե այդպես էլ ոչինչ չանել: Ես ընտրել եմ առաջինը»:

@inna__khojamiryan

Number 2 🤪😂😂 Живой дует 🤦🏻‍♀️😂##tiktok ##rec ##rekomenдации ##рек ##innakhojamiryan ##ziroyan @ziroyan__

♬ Banana (feat. Shaggy) — Conkarah



Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ամին Ավագյանի

Loading...