ԺԱՄԱՆՑ

«Ինձ ու Մարիին ճանաչողներին մեծ անակնկալ է սպասվում». Խոսրով Նալբանդյան

Խոսրով Նալբանդյանը մեր նախորդ զրույցներից մեկում խոստովանեց, որ ութ ամիս պայքարել է Մարի Բադեյանի սիրո համար: Այսօր արդեն սիրահար զույգը ծրագրում է օրինականացնել հարաբերությունները, իսկ ռոմանտիկ նոր ֆոտոշարքը, որ իրականացրել են Սեւանա լճի ափին, առաջինը տրամադրել են BRAVO.am-ին։

Դերասանը նշել է, որ իրենցից չորս ժամ է պահանջվել՝ նկարահանման համար գեղեցիկ տարածք գտնելու համար.«Լուսանկարիչն առաջարկեց, եւ մենք էլ քանի որ որոշել էինք այս շրջանում հաճախ ֆոտոշարքեր իրականացնել, համաձայնեցինք: Մի քանի ժամ պահանջվեց ռոմանտիկ լուսանկարներ ստանալու համար։ Արդյունքը մեզ դուր է եկել, հուսանք՝ դիտողները նույնպես կհավանեն»։

Загрузка...


Առաջիկայում հետաքրքիր գաղափար կիրականացնի.«Հստակ ժամկետների մասին կդժվարանամ խոսել, բայց այս տարի հաստատ մի քայլ կանենք դեպի հարաբերությունների օրինականացում։ Խոստանում եմ՝ մեզ ճանաչողներին մեծ անակնկալ է սպասվում»։


Աշխատանքային դադարի մեջ է․«Իմ ու հայրիկիս՝ Արթուր Նալբանդյանի «Սիրուն Սոնա» սերիալից դուրս գալը խոսակցությունների տեղիք տվեց: Մեկ անգամ եւս ասեմ, որ ոչ մի խնդիր չենք ունեցել ո՛չ ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանի, ո՛չ սցենարիստ Անահիտ Մխիթարյանի, ո՛չ էլ խաղընկերներից երեւէ մեկի հետ: Բոլորի հետ շարունակում ենք լավ ընկերներ մնալ, իսկ կերպարների անելիքն ավարտվել էր սերիալում։ Նոր նախագծերում ընդգրկվելու առաջարկներ ունեի, բայց համավարակի պատճառով աշխատանքներին դեռ ընթացք չի տրվել։ Երբ ամեն բան հունի մեջ ընկնի, կշարունակեմ նկարահանվել»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Elevon Photo-ի

Loading...