ԺԱՄԱՆՑ

«Ամեն աղջիկ պետք է կարողանա ինքնուրույն դիմահարդարվել»․ Աշոտ Ղազարյանի թոռնուհու՝ 16-ամյա Անահիտ Ադամյանի նոր հոբբին

Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ պատանի երգչուհի Անահիտ Ադամյանը, երաժշտական մի շարք միջազգային մրցույթներում հասցրել է հաջողություններ գրանցել։ Երգարվեստն ու ուսումն այժմ 16-ամյա Անահիտի համար առաջնային տեղում են։ Չնայած զբաղվածությանը` երգչուհին ունի նաև հետաքրքիր հոբբի, որի մասին գիտելիքները փորձում է ավելացնել. Անահիտը շատ է սիրում դիմահարդարում անել և կարծում է` ճիշտ դիմահարդարվել պետք է իմանան բոլոր աղջիկները։

Загрузка...

Tert.am Life-ի հետ զրույցում Անահիտն ասաց, որ Ինստագրամում 1,5 միլիոն հետևորդ ունենալը շատ պարտավորցնող է, քանի որ անընդհատ պետք է նոր ու հետաքրքիր հրապարակումներ պատրաստի։ Հիմա սկսել է ոչ միայն երաժշտական կոնտենտ ապահովել, այլև խոսել իր հոբբիի` դիմահարդարման մասին։

«Դիմահարդարումն ինքնուրույն եմ սովորել՝ հետևելով հայտնի մասնագետների տեսանյութերին։ Առօրյայում, բնականաբար, բեմական դիմահարդարմամբ չեմ լինում, շատ ավելի նուրբ և թեթև կոսմետիկա եմ օգտագործում, իսկ բեմի, համացանցային հրապարակումների համար անհրաժեշտ է համեմատաբար արտահայտիչ դիմահարդարում»,-ասաց Անահիտը։

Երգչուհին նշեց, որ յուրաքանչյուր աղջիկ պետք է հետևի իրեն ու լինի խնամված․ «Ներքին գեղեցկությունն ավելի բարձր եմ գնահատում, չեմ սիրում սուտն ու նախանձը։ Եթե մարդը բարի է և անկեղծ, արդեն իսկ կարելի է նրան գեղեցիկ համարել՝ թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ,- ասաց երգչուհին, ապա, անդրադառնալով արտաքին խնամքին, հավելեց,- Օրը սկսում եմ դեմքի խնամքից՝ լվացվելով և թեթև խնամելով։ Եթե տանն եմ լինելու, աշխատում եմ չծանրաբեռնել մաշկս, որպեսզի այն շնչի»։

Խնամքի ու գեղեցկության վերջին միտումներին միշտ տեղյակ լինելու համար Անահիտը հետևում է մի շարք հայտնիների, սակայն արդեն հասցրել է գտնել իր ոճը։ «Հետևում եմ տարբեր աստղերի՝ մոդելների և հայտնի կանանց, սակայն իմ ոճն ունեմ։ Էտալոն, որպես այդպիսին, չունեմ, բայց միշտ նկատում և բարձր եմ գնահատում գեղեցիկը։ Իհարկե, ճաշակին ընկեր չկա և ամեն մարդ յուրովի է պատկերացնում գեղեցիկը, ինձ համար գեղեցիկն իմ մայրն է»։

Պատանեկան տարիքը երբեմն դառնում է արտաքին փորձարկումների և նորությունների շրջան։ Իր տարիքակից աղջիկներին երգչուհին խորհուրդ տվեց առաջին հերթին սիրել սեփական ես-ը և հարգել դիմացինի կարծիքը. «Պետք է հետևել ինչպես ուսմանը, այնպես էլ արտաքնին։ Նրանք, ովքեր դեռ չեն կարողանում ինքնուրույն դիմահարդարվել, կարող են սովորել՝ հետևելով հայտնի մասնագետների տեսանյութերին։ Կարծում եմ, յուրաքանչյուր աղջիկ պետք է կարողանա իր դիմագծերին համապատասխան ճիշտ դիմահարդարում անել»։

Պատանի երգչուհու մայրիկից` Մագայից էլ հետաքրքրվեցինք, թե ինչ խորհուրդներ է տալիս դստերը․ «Իմ խորհուրդներն իհարկե առաջին հերթին ուղղված են հակառակ սեռի հետ կապված հարցերին։ Անահիտը շատ լավ գիտի, որ անձնականի մասին մտածելու համար դեռ շատ շուտ է, պետք է առաջնահերթ մտածել ուսման և հետագա կարիերայի մասին։ Իրականում նա հիմա կողմնակի բաների մասին մտածելու ժամանակ էլ չունի։ Ուրախ եմ, որ լսում է իմ խորհուրդները և հետևումդրանց»։



ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...