ՕԳՏԱԿԱՐ

Ինչպես ազատվել ալերգիայի ախտանշաններից առանց դեղամիջոցների

Տարվա այս եղանակին տարատեսակ ալերգիաների ախտանշաննեն էլ ավելի են սրվում և կարող են խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա։ Նման դեպքերում տհաճ զգացողություններից ազատվելու համար մարդիկ սովորաբար հակահիստամինային դեղամիջոցներ են ընդունում, սակայն մասնագետները նշում են, որ մինչ դեղորայքի օգնությանը դիմելը կարելի է որոշակի փոփոխություններ անել կենսակերպում։

Загрузка...

Healthinfo.ua կայքը ներկայացրել է ալերգիաների դեմ պայքարի մի քանի պարզ մեթոդ, որոնք կօգնեն ազատվել տհաճ զգացողություններից առանց դեղամիջոցների։

Որոշակի փոփոխություններ տանը

Ալերգիաներ ունեցողներին մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել հակաալերգիկ պաստառներ բարձերի և ներքնակների համար, որոնք կպաշտպանեն փոշու տզերից՝ ալերգիաների հիմնական պատճառներից մեկից։ Հաճախ տհաճ զգացողությունների պատճառ է դառնում նաև ծաղկափոշին, ուստի ծառերի ու ծաղիկների ծաղկման շրջանում հարկավոր է տուն գալուն պես հագուստը փոխել ու անմիջապես լվանալ։

Օգտագործել տերևավոր բանջարեղեն

Սպանախը, հազարը, կալե կաղամբն ու կանաչ տերևավոր բանջարեղենի այլ տեսակները հարուստ են կարոտինոիդներով, որոնք նվազեցնում են ալերգիկ ռինիտի ինտենսիվություն։ Սակայն հարկ է հիշել, որ որոշ մրգերի, բանջարեղենների ու սերմերի հետ հարկավոր է զգույշ լինել, քանի որ դրանք նույնպես կարող են վտանգավոր լինել։ Օրինակ՝ սեխը, բանանը, ցուկինին, վարունգն ու արևածաղկի սերմերը պարունակում են սպիտակուցներ, որոնք նման են ծաղկափոշու մեջ պարունակվող սպիտակուցներին և կարող են դառնալ ալերգիկ ռեակցիայի պատճառ։

Ավելի շատ հանգստանալ

Սթրեսը բարձրացնում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, ինչն էլ ավելի է սրում ալերգիկ ռեակցիաները, Հետազոտությունները ցույց են տվել, որ հոգնածության ու հյուծվածության դեպքում ալերգիայի ինտենսիվությունն աճում է մոտ երկու անգամ, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է նախ խուսափել սթրեսից և հնարավորինս շատ հանգստանալ։

Ընդունել վիտամին D

Այս վիտամինն օգնում է ամրապնդել իմունային համակարգը։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ վիտամին D-ի ցածր մակարդակի ևալերգիաների սրման հավանականության բարձրացման միջև կա կապ։ Հասուն մարդու օրգանիզմին օրական անհրաժեշտ է 1000 ՄՄ վիտամին D, որը ստանալու համար անհրաժեշտ է 15 րոպե անցկացնել արևի տակ, ուտել մի բաժին յուղոտ ձուկ կամ ընդունել վիտամինը հավելումների տեսքով։

Կիրառել ասեղնաբուժություն

Ալերգիաների ախտանշանները մեղմելու հիանալի տարբերակ է նաև ասեղնաբուժությունը։ Ընդ որում՝ դրական արդյունքին հասնելու համար բավական կլինի 8 շաբաթվա ընթացքում անցնել ասեղնաբուժության ընդամենը 12 թերապիա։ Մասնագետները նման ազդեցությունը կապում են ասեղնաբուժության արդյունքում սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակի նվազման հետ, ինչն օգնում է մեղմել ալերգիկ ռեակցիայի ինտենսիվությունը։

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...