ԺԱՄԱՆՑ

«Այս հրաշք երկրում քեզ ոչ ոք չի կորցնի». Նատալյա Եփրիկյանը պատմել է Հայաստանում կարանտինային արձակուրդների մասին (տեսանյութ)

ТНТ-Ի աստղ, «Comedy Woman» հեռուստանախագծի պրոդյուսեր Նատալյա Եփրիկլյանը կորոնավիրուսի հետեւանքով կարանտինն անցկացրել է Հայաստանում։ Այն մասին, թե ինչպես էր մնացել Ջերմուկում, Եփրիկյանը պատմել է նույնիսկ «Вечерний Ургант» հաղորդման եթերում։

Загрузка...

Նատալյա Անդերեւնան արդեն իսկ լքել է Հայաստանը, սակայն հրաժեշտ տալով՝ Instagram-ում «Կարենովիրուս» զվարճալի անվամբ հոլովակ է հրապարակել՝ այն ուղեկցելով «Հայաստան էիր ուզում, ստացիր» հեշթեգով։

Տեսանյութն, իսկապես, հուզիչ է եւ ոչ միայն այն պատճառով, որ Եփրիկյանը շնորհակալական ու հիացմունքի խոսքեր չի խնայել, այլեւ այն պատճառով, որ յուրաքանչյուր բառ, հաստատապես, համընկնում է մեր զգացողությունների հետ…

«Մեկ անգամ չեմ եղել, բայց զգացել եմ առաջին անգամ։ Առանց շտապելու եւ առանց հետադարձ տոմսի։ Եվ որքան էլ տարօրինակ է, ոչ թե ցանկությունն, այլ հանգամանքներն ինձ նվիրեցին «հարմարավետության բացարձակ տարածքը»։ Այսպես՝ Հայաստան պետությունը կարելի է լսել ու տեսնել միայն Երեւանում, իսկ մնացած ամբողջը Երկրի է, որի գեղեցկությունը կարելի է անվերջ նկարագրել։ Բայց ինչն ինձ թվաց ամենակարեւորը, եթե վերացարկվենք ազգությունից ու հավատից, այն անկեղծորեն հարազատ ու ընկերասեր Երկիր է։ Կարելի է առանց լեզուն իմանալու մնալ այստեղ՝ սպասելով լավագույն ժամանակին։ Եվ բլոր աստվածներին աղոթել հարմար ժամի եւ հատուկ հատկացված տեղերում… Վայրերն աշխատում են եւ ուղեկիցների ու ղեկավարների կարիք չունեն։ Դա յուրօրինակ է։ Դա անակրկնելի է նույնիսկ աթեիստների համար։

Եվ այս հրաշք երկրում քեզ ոչ ոք չի փնտրի, անհանգստացնի, բայց պակաս կարեւոր չէ՝ քեզ ոչ ոք չի կորցնի։ Ճգնաժամն այստեղ ոչ մի կերպ կապված չէ արտաքին աշխարհի հետ… Հակառակը։ Որքան թույլ է շրջապատող աշխարհն, այնքան  ուժեղ է այդ փոքր, հրաշք երկրի ոգին։ Կարծես այստեղ յուրաքանչյուր մարդ ունեցել է միքտը, որ դժվար կարող է լինել բոլորի համար։ Եվ բոլորն այստեղ որոշել են հետաքրքիր ապրել։ Քեզ հետ կամ առանց քեզ… բայց քեզ հետ ավելի հաճելի է։ Թեկուզ ինչ-որ մեկն այդ ժամանակը ճգնաժամային է անվանել, բայց այն այստեղ, կարծես, ավելի հետաքրքիր է։ Եվ բոլորն, ում ես այստեղ հանդիպել եմ, ինձ համոզել են, որ ես շատ երջանիկ մարդ եմ»,- գրել է Եփրիկյանը։ 

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...