ԺԱՄԱՆՑ

«Ժամանակն է ավելի շատ ուտել». ամուսնալուծությունից հետո Գագարինան կերպարանափոխվել է

Պոլինա Գագարինան կապի է դուրս եկել երկրպագուների հետ, որոնց ցնցել է երգչուհու ու նրա ամուսնու՝ 42-ամյա Դմիտրի Իսխակովի բաժանության լուրը։ 33-ամյա երգչուհին ցույց է տվել՝ ինչով է զբաղվում սիրելիից բաժանվելուց հետո։

Загрузка...

«Մանկական ձայնը» նախագծի մարզիչն ինքնամեկուսացման ընթացքում սպորտով է զբաղվում՝ կազմվածքը պահպանելու համար։ Աստղը վարժություններ է կատարում անձնական մարզչի հսկողությամբ։ Պոլինան տեսանյութում գեղեցիկ սպորտային կոստյում է կրել, որն ընդգծել է կազմվածքը։ «Իսկ դու կարո՞ղ ես դեմքի արտահայտություն անել, թե դա քեզ դուր է գալիս»,- կատակել է Վյաչեսլավ Դայչեւը՝ Գագարինայի մարզիչը։

Երգչուհին ֆիզիկական ակտիվությունը շարունակել է բակում: Վառ հագուստ կրող Պոլինան պատկերված է ազդեցիկ ցատկի ընթացքում։ «Հիմա կգրեք, որ ես կրկին այս ձմեռային կոմբինեզոն եմ կրում։ Եթե անկեղծ, ինքս էլ այդ առիթով թեթեւ դեպրեսիա ունեմ։ Հոկետմեբերից ես այն կրում եմ։ Իսկ եղանակը մեզ հետ կատակում է ու կատակում»,- նշել է Գագարինան։ Արտիստը հավելել է, որ իրեն հիմա հատկապես չեն բավարարում ջերմությունն ու արեւը։

Երկրպագուները նկատել են, որ վերջին օրերի ընթացքում Գագարինան նկատելիորեն նիհարել է։ «Իհարկե, Պոլինան այնքան նիհար է, բոլորից շատ է մրսում», «Դատելով Instagram-ի Stories-ից ՝ դուք շատ են նիհարել», «Այնքան սլացիկ», «Ժամանակն է, որ Պոլինան ավելի շատ ուտի»,- գրել են հետեւորդները։

Գագարինայի անձնական կյանքում փոփոխությունների մասին հայտնի է դարձել այս շաբաթ։ Զույգի շրջապատից հայտնել են, որ ամուսինները բաժանվել են, սակայն չեն ցանկանում հանրայնացնել երեխաների՝ ընդհանուր դստեր՝ Միայի եւ արտիստի առաջին ամուսնության ընթացքում լույս աշխարհ եկած որդու՝ Անդրեյի պատճառով։

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...