ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Աստղագուշակ մայիսի 24-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Загрузка...

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Աշխատեք այն առավելագույնս արդյունավետ օգտագործել: Հենց այդ հատվածի համար արժե ծրագրել ամենակարևոր գործերն ու պատասխանատու հանդիպումները: Ավելորդ չի լինի ավելի վաղ կատարած աշխատանքը ստուգելը: Հնարավոր է՝ ժամանակին նկատեք սխալներն ու հասցնեք դրանք ուղղել:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կնվազի, դրված նպատակներին հասնելն էլ կդժվարանա: Սակայն դուք չեք հանձնվի ու ճիշտ կվարվեք: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, հաջողության հասնելու շանսերը մեծ են: Հաճախ անհրաժեշտ արդյունքը ստանալուն կօգնեն մտերիմները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը վառ ու հետաքրքիր կլինի: Շատ նոր գաղափարներ կունենաք, ոգևորությամբ կստանձնեք դրանց իրագործումը: Դուք բավականաչափ էներգիա ու համառություն կունենաք հասնելու նրան, ինչը նախկինում համարյա անհնարին էր թվում: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն. դուք կարող եք չծրագրված գնումներ անել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Քննարկման համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կհայտնվեն նաև ծրագրեր, որոնք կուզենաք միասին իրագործել: Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք, շրջապատողներին էլ դա շատ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի, բայց շատ կարևոր կլինի այն չկորցնելը: Շրջապատողները հաճախ կվշտացնեն ձեզ, կասեն կամ կանեն այն, ինչ հիմար ու անտեղի կթվա: Աշխատեք բացասական հույզերին չտրվել. հիմա կարևոր կլինի կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելը: Հաճախ լարված պահերին օգնության կհասնի հումորի զգացումը:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. գումարը կարող է ավելի ուշ պետք գալ: Օրը բացարձակ հարմար չէ արկածախնդրություններին, կասկածելի ֆինանսական միջոցառումներին մասնակցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Ժամանակը զուր մի վատնեք: Միայն մի քանի ժամվա ընթացքում կկարողնաք շատ բանի հասնել: Հաճախ հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ խոսքը գումարի մասին կլինի: Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Որոշ Խեցգետիններ հաջողության կհասնեն այն գործերում, որոնց մեծ ջանքեր են նվիրել: Մյուսներն էլ կսովորեն այն, ինչ շուտով պետք կգա:

Ավելի ուշ բարդ շրջան կգա. ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, ինչը հոգնեցնող կլինի: Բացի այդ, պայմանները սերտ շփումներ կպահանջեն այն մարդկանց հետ, որոնց այնքան էլ չեք համակրում: Եթե ջանաք, կկարողանաք փոխհասկացողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք հանգստություն պահպանել, նույնիսկ եթե դա հեշտ չլինի: Օրն առանձնանում է լարված հուզական դաշտով, տրամադրությունը կարող է հաճախ փոխվել: Ամեն անգամ չի ստացվի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալը:

Ինչ-որ օգտակար ու բարդ գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Դրանից արագ գլուխ հանել չի ստացվի, այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու հրաշալի արդյունք կստանաք: Շատ Առյուծների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի: Դա շփումների տեսանկյունից ամենահասարակ շրջանը չի լինելու: Շրջապատողները հաճախ ձեզ սխալ կհասկանան, կտրուկ նկատողություններ կանեն, կքննադատեն: Եթե տրվեք հույզերին, շուտով կզղջաք դրա համար: Աշխատեք կոնֆլիկտներ թույլ չտալ, հարթել սուր անկյունները:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի կանցնի, հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ է խոստանում: Արժե վերադառնալ այն գործերին, որոնցից նախկինում գլուխ հանել չէր ստացվում: Հիմա դուք հաջողության հասնելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ կհաջողվի ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնել: Հաճախ դուք կես խոսքից կհասկանաք նրանց, որոնց համարյա չեք ճանաչում: Գոյություն ունեցող գործնական կապերն ամրապնդելու, նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Այսօր նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներն են պատրաստ ձեզ ամեն ինչում աջակցել:

Հավանական են լավ նորություններ ու հաճելի իրադարձություններ ընտանիքում: Չի բացառվում՝ օրվա երկրորդ կեսին ոչ մեծ ընտանեկան տոնի առիթ լինի: Զգույշ է պետք լինել գումարի հետ: Չեն բացառվում զուր ծախսերը: Սպոնտան գնումներն էլ հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Օրն այնքան վատը չէ, որքան երբեմն կարող է թվալ: Հաջողությունը կուղեկցի նրանց, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել ու նպատակին տանող սեփական ուղին են փնտրում, չեն փորձում բավարարվել ուրիշի փորձով: Երբեմն անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ստիպված եք լինելու խախտել ավանդույթները:

Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Չի բացառվում՝ փոխադարձ հետաքրքրություն առաջանա: Այն ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կարող է դնել: Այստեղ շատ բան կախված կլինի ձեր ցանկությունից ու նախաձեռնող լինելու, առաջին քայլն անելու ունակությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շրջապատողների հետ լեզու գտնելն ավելի բարդ կլինի, քան ենթադրում էիք: Բոլորը չէ, որ պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը: Կվիճեն նույնիսկ նրանք, ովքեր հոգու խորքում համոզված են, որ դուք ճիշտ եք: Շատ տարաձայնություններ կարելի է արագ հարթել, բայց դա համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջի: Սակայն ձեզ ամեն անգամ չի հաջողվի վերահսկել հույզերն ու ժամանակին կծել լեզուն:

Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչպես գործել նպատակին հասնելու համար: Օգտակար կլինի հին նախասիրություններին վերադառնալը: Դրանք ձեզ կրկին մեծ հաճույք կպատճառեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չափազանց վստահող մի եղեք: Սա վատ օր չէ, բայց զգուշություն ու մանրուքներին ուշադրություն է պահանջում: Շրջապատողների ասածը միշտ չէ, որ ճիշտ կլինի: Ինչ-որ մեկը կարող է անկախ իրենից սուտ ինֆորմացիա տարածել, իսկ ինչ-որ մեկն էլ՝ հատուկ մոլորության մեջ գցել ձեզ: Առավոտյան հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, բայց ավելի ուշ ամեն ինչ կհարթվի, ընդ որում՝ առանց ձեր կողմից որևէ ջանք գործադրելու:

Ամենակարևոր հարցերը փորձեք ինքնուրույն լուծել: Ուրիշի խորհուրդները ձեզ պետք չեն գա: Իսկ ահա սեփական փորձն օգտակար կլինի: Հենց նրա շնորհիվ ժամանակին կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել, կկարողանաք ճիշտ դնել առաջնահերթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Թեթև, բարենպաստ օր է: Բազում հետաքրքիր ծրագրեր կունենաք, որոնք կկարողանաք իրագործել մտերիմների աջակցությամբ: Արժե զրուցել ապագայի մասին, նույնիսկ եթե վստահ չեք՝ ինչ սպասել նրանից: Չի բացառվում՝ գաղափարներ հայտնվեն, որոնք շուտով հաճույքով կիրագործեք: Իսկ ահա անցյալին ու հատկապես տհաճ պահերին զրույցների ժամանակ լավ է չանդրադառնաք:

Օրվա երկրորդ կեսը հիշարժան սիրային պահեր է խոստանում: Շատ Ջրհոսներ հենց այդ հատվածում հեշտությամբ կհասկանան սիրելինն, կկռահեն նրա գաղտնի ցանկություններն ու կիրագործեն դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք պատրաստ կլինեք ստանձնել բարդ գործերը, վստահ կլինեք ձեր ուժերին ու համարձակ նախաձեռնությունների հաջողությանը: Ինտուիցիան հուսախաբ չի անի. հաջողության հասնելու շանսերն այսօր մեծ են: Աշխատեք ինքնուրույն գործել. դա ավելի հեշտ ու արդյունավետ կլինի, քան ինչ-որ մեկից աջակցություն ու օգնություն սպասելը:

Հավանական են ծանոթություններ մարդկանց հետ, որոնց հաջողությունները ձեր վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Նկատի ունեցեք, որ չարժե ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունել: Շատերը իրենց մասին լավ տպավորություն կթողնեն՝ նոր ընկերներ կամ գործընկերներ գտնելու համար: Այնպես որ՝ եզրակացությունների հարցում մի շտապեք ու ուշադիր ուսումնասիրեք նրան, ով ձեզ դուր է եկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...