Շոու-Բիզնես

Ամուսնության բազմաթիվ առաջարկներ եմ ունեցել․ Անգելինա Ավետյանը՝ հոգեբանական բարդույթների եւ անսովոր արտաքինի մասին

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ բացահայտն»լ է սկսնակ երգչուհի Անգելինա Ավետյանին: Երգչուհին մեզ հետ զրույցում խոսել է արտաքին տարբերվող տեսքի, հոգեբանական բարդույթների, եւ այլ հետաքրքիր հարցերի մասին:

Загрузка...

-Անգելինա՛, Ձեր վերջին տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ հունվար ամսին, դրանից հետ կարծես, թե նոր տեսահոլովակ չեք նկարահանել: Ի՞նչ նորություններ ունեք Ձեր լսարանի համար։

-Գիտեք ես 5 տեսահոլովակ իրար հետևից հանձնեցի հանդիսատեսի դատին, դա շատ լայնածավալ աշխատանք է, հիմա կրկին պատրաստում եմ բազում նորություններ, բայց չեմ բացի փակագծերը:

-Նոր տեսահոլավակ, միգուցե զուգերգ սպասվո՞ւմ է։

– Բնականաբար մտածում եմ, բայց նոր աշխատանքները պետք է ավելի լավը լինեն նախորդներից, քանի որ ես իմ տեսակով այնպիսի մարդ եմ, որ սիրում եմ երբ ամեն բան իդեալական է: Չեմ ցանկանա փակագծերը բացել։

-Անգելինա՛, վերջին շրջանում համացանցում բուռն քննարկվում եւ քննադատությունների էր ենթարկվում Ձեր արտաքին տեսքը, սակայն Դուք Ձեր հարցազրույցներից մեկում հերքել էիք բազմաթիվ վիրահատությունների մասին լուրերը։ Ի՞նչ վիրահատական միջամտությունների եք դիմել։

– Մարդիկ սովոր են տեսնել նույնը, եւ երբ տեսնում են տարբերվող անհատի սկսում են քարկոծել, անգամ չեն փորձում ընկալել այդ մարդուն` ո՞վ է: Ես ուղղակի ամբողջությամբ հայ չեմ այդ իսկ պատճառով էլ իմ արտաքինը տարբերվող է, բայց ոչ արհեստական:

-Իսկ ո՞ր ազգի խառնուրդ եք, ինչո՞վ է պայմանավորված Ձեր լռությունը։

-Ես հայ եմ և հպարտ եմ, այսքանով ես տվեցի այդ հարցի պատասխանը, ես սիրում եմ իմ երկիրը և իմ ազգին:

-Մինչ երգով պրոֆեսիոնալ զբաղվելը ի՞նչ մասնագիտություն եք ունեցել։ Ինչո՞վ եք զբաղվել։

– Ես ավարտել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, անգամ որոշ ժամանակ աշխատել եմ թերթի խմբագրությունում:

-Շատ հայտնիներ ունեն բարդույթներ լինի դա հոգեբանական, թե՞ արտաքին։ Դուք ի՞նչ բարդույթներ ունեք։

– Գիտեք ես շատ Աստվածավախ մարդ եմ, եթե կա Աստված` չի կարող լինել որեւէ բարդույթ:

-Դուք Ձեզ «աստղ» համարո՞ւմ եք։

-Աստղերը երկնքում են), բայց ես ինձ համարում եմ հանրային մարդ, քանի որ յուրաքանչյուր վայրում նկատում եմ, դեպի ինձ եկող սերը մարդկանցից:

-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ երգչուհիներին։

– Սկսնակներին խորհուրդ կտամ, որ լինեն ամուր, սա այնպիսի բնագավառ է, որ մարդ, եթե ամուր չլինի, չունենա կամքի ուժ, կկոտրվի:

-Ձեր ինստագրամյան էջում նկարներ տեղադրելու հետ մեկտեղ նաեւ սիրային, թախծոտ մեկնաբանություններ եք թողնում։ Կա՞ անձնական կյանքում մեկը, ո՞ւմ համար տանջվում եք։

– Ես արվեստի մարդ եմ և իմ անձնականում ոչ մեկը չկա, իսկ գրառումներս կապված են ներքին հոգեբանական վիճակիս հետ: Ամեն օր տարբեր հոգեբանական վիճակ է կախված շատ հանգամանքներից): Իսկ հենց սիրուն չեմ հավատում և երբեք չեմ սիրել ես, ինձ սիրել են և ունեցել եմ բազում ամուսնության առաջարկներ, բայց պատասխան չեմ սիրել, ես չեմ սիրել երբեք եւ չեմ հավատում:

-Եվ վերջում, կորոնավիրուս համաճարակին ինչպե՞ս եք վերաբերվում, ի՞նչ կանխատեսումներ ունեք, ե՞րբ կավարտվի այս ամենը։ ինչպե՞ս կհաղթահարենք այն։

-Կորոնավիրուսը միգուցե հենց աղետ է Աստծո կողմից մեզ, որովհետև մարդիկ այնքան սխալներով են ապրում: Սա պատիժ է, որպեսզի մարդիկ սթափվեն:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...